▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը՝ մոպեդների մասին

Մոպեդների կարգավորման համար պատրաստվում է օրենսդրական ակտ։ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը արձագանքեց։

Ահա արձագանքը՝
«Շնորհակալություն երթևեկության անվտանգության բնագավառի խնդիրներին անդրադառնալու և վեր հանելու համար: Մոպեդներին վերաբերող Ձեր հրապարակման մեջ նշված խնդիրը տևական ժամանակ գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ճանապարհային ոստիկանության նախաձեռնությամբ համատեղ քննարկումներ են եղել նաև menu.am-ի ղեկավարների հետ՝ արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ճանապարհային ոստիկանությունը կազմակերպությանը պատկանող մոպեդներով իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում (անգամ տեսահսկման սարքերով) տեղեկացնում է նրանց այդ մասին, իսկ վերջիններս համապատասխան միջոցներ են ձեռնարկում նշված դեպքերը բացառելու ուղղությամբ: Քաջ գիտակցելով, որ նշված միջոցառումները անհրաժեշտ են, բայց ոչ բավարար, ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, համաձայն որի մոպեդները կդառնան հաշվառման ենթակա, բացի այդ նրանց վարումը կթույլատրվի միայն համապատասխան վարորդական իրավունքի առկայության պայմաններում»:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին