▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը մոտ 6 միլիոն դրամի համազգեստ է պատվիրել լուծարված ընկերությանը. «ՀԺ»

«ՀՀ ոստիկանությունը 5 միլիոն 766 հազար դրամի չափով համազգեստ է պատվիրել մի ընկերության, որը ավելի քան մեկ տարի առաջ լուծարվել է: էլեկտրոնային կառավարման կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 20-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը պայմանագիր է կնքել ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ «Կոնտինենտ-տեքս» փակ բաժնետիրական ընկերության հետ:

 

Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն լուծարելու որոշում: ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. որ վերոնշյալ պայմանագրով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը «Կոնտինենտտեքս»-ին պատվիրել է արդեն կարված համազգեստ: «Քանի որ պետական պահպանության վարչությունը դեռ նոր համազգեստ չի կրում, և «Կոնտինենտտեքս»-ն էլ ուներ ՊՊՎ–ի նախկինում կարված համազգեստ, որը բացի ոստիկանությունից. որևէ այլ կառույց չի կրում, ոստիկանությունը գնել է այդ համազգեստը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին