Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վերջինը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։ Ֆոտոլրագրողի տեղեկությոններով, օտարերկրյա քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 1 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ *** |
Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրյա մի քաղաքացի: Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։ Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։ «Իրավաբան․նեթ»-ին այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։ *** |
ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 23:36-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքում օտարերկրացի մի քաղաքացի խնդրել է զանգահարել 1-02 և ասել, որ ոստիկան մոտենա: |
Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet