▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտքի ելեք ժողովուրդ. հունվարի 11-ին Նիկոլը չպիտի կարողանա դուրս գալ Հայաստանից. Հրանտ Բագրատյան

Հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին (ի դեպ, Ադրբեջանում անկլավի կարգավիճակով գտնվող նախկինում հայկական բնակավայրերը մեզ չեն վերադարձվելու)։ Այս մասին ֆեսյբուքյան գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Նախատեսվում է նաև, որ ադրբեջանցի զինվորականները վերահսկելու են Ադր-նից Նախիջևան գնացող ՏՄ երթևեկությունը Մեղրիում։ Ամենայն հայոց խաբեբան՝ Նիկոլ Փաշինյանը սա կապել է գերիների վերադարձի հետ։ Սուտ է, քանի որ ՀՀ բանակում բարդակ էր և մենք պարզապես չգիտենք, թե քանի գերի ունենք։ Ամենայն հայոց փալաս Արմեն Սարգսյանն էլ հերթական անգամ ասեց հիվանդ եմ։ Նա ծլկել է երկրից, որ հետո գա և ասի, ափսոս այստեղ չէի, թե չէ.... Ի վերջո պետության գլուխն այդ ստահակն է։ Նա է, որ ըստ Սահմանադրության ենոքավանցի գժի ձեռքը պտի բռներ և ասեր. ստոպ, սա պետություն է, այս ի՞նչ ես անում։ Ոտքի ելեք ժողովուրդ. հունվարի 11-ին Նիկոլը չպիտի կարողանա դուրս գալ Հայաստանից»,– գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին