▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու ամեն անգամ համարձակություններս չի հերիքում ասելու, Знаешь Ваня, да иди ты ...

Ախր հետաքրքիրն այն է, որ Հայաստանը Մաքսային միության անդամ երկրների հետ չունի ընդհանուր սահման, իսկ անդամակցել այդ միությանը, այն էլ անակնկալ կերպով և նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանը շանտաժի էր ենթարկում Հայաստանին ու դրա պատճառով հայտնվել էինք երկու քարերի արանքում, ենթադրվում է, որ քարերից մեկն ավելի կակուղ գտնվեց, ասել է, թե ընդհանուր սահմանի տեսլական տվեց Հայաստանին: Կուզենայի տեսնել այդ քարտեզը, ըստ որի Հայաստանը սահմանակից է Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Մնացել է, որ մտնենք ռուբլու գոտի: 
Ազգային շահերից ենք խոսում, բայց արի ու տես, որ դա աչքալուսանք էր լինելու մի քանի գործարարների համար, ժողովրդին ի՞նչ, նա էլի աշխատելու է 45000 դրամով, ունենալու է վարկային պարտքեր, աչքն էլ արտագաղթելու ճամփին: Հայաստանը նման է մի կնոջ, ով հարբեցող ամուսին ունի, սա անընդհատ հարբում է, ծեծում ու հայհոյում կնոջը, աշխատավարձը քամուն տալիս, երեխաներին սոված պահում, իսկ կինը, կապտուկը աչքի տակ, կուչ է գալիս մեկ էս հարևանի, մեկ մյուսի տանը, մինչև ամուսինը ուշքի է գալիս: Երկար տարիներ են էսպես ապրում, կնոջ հոգուն է հասել, բայց չի կարողանում վերջնական որոշում կայացնել, ամեն անգամ ինքն իրեն ասում է ՝ բավական է, բայց նորից գլուխը կախ վերադառնում տուն ու հարբեցող՝ քնած ամուսնու վրա վերմակ գցում, որ չմրսի: Պահում ենք ռուսի թիկունքը, գործընկեր ենք, բարեկամ, հարազատ, բայց ստրուկի հոգեբանությամբ, իսկ սա սոբսվեննիկ է ու ամեն անգամ համարձակություններս չի հերիքում ասելու, Знаешь Ваня, да иди ты ...

Մամիկոն Համբարյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին