▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու այդ քամակով էլ ուզում ենք անկախ, ազատ և երջանիկ ապրել

Նույնիսկ չգիտենք` ինչպես կարող ենք սեփական երկու ձեռքերով սեփական գլուխներս պաշտպանենք, որ ամեն հասնողը չբամփի գլխներիս: Ու այդ քամակով էլ ուզում ենք անկախ, ազատ և երջանիկ ապրել: Ո՞նց: Քանի՞ գերազանցիկ շրջանավարտներ տվեցին մեր բուհերը այս տարի: Քանի՞ պատվախնդիր և զինվորականի արժանապատիվ կեցվածք ունեցող սպա ունենք մեր բանակում, ովքեր կաշառք վերցնելը կհամարեն մեծագույն վիրավորանք իրենց անձի համար: Քանի՞ անկաշառ չինովնիկ ունենք, ովքեր երկրի շահը վեր են դասում սեփական գրպանի շահից: Քանի՞ իրավապահ ունենք, ում համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Սուրբ գիրք է: Եվ այսպես անվերջ կարելի է շարունակել այս հարցաշարը:

Ազատ, անկախ ու երջանիկ պետությունը մեկ օրում կամ մեկ որոշումով չի կառուցվում: Տասնյակ ու տասնյակ տարիներ քրտնելով ու ծանր աշխատանքով են հասնում այդ բաղձալի վիճակին: Ցավոք սրտի, մենք դեռ որ չենք ուզում դուրս գալ հայի շուստրիության սահմաններից:

Հավասար պարտնյորությունը հավասար ներդրումներ է ենթադրում այդ պարտնյորության մեջ: Մենք, ցավոք, ներդնելիք ոչինչ չենք ստեղծել ու չունենք` բացի մեր մեծ-մեծ հոխորտալուց: Նույնիսկ մեր տանը կարգ ու կանոն չկարողացանք հաստատել, ու մեր ցեցը ելել, մեզ ուտում է: Այս ռեսուրսով ո՞ւր կհասնենք:

 

Համլետ Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին