▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու հասկանում ես՝ շանս չկա…

Երեկ լույսը դեռ չբացված իմացա, որ Նունե Եսայանի համերգը մեր փողերով է եղել,մեր կառավարությունն էլ Նունեին շփոթել է Քրիստինա Ագիլյերայի հետ՝գնի պահով: Ոնց մի բաժակ սուրճի տեղն իմբիր խմած լինեի:

Իմբիրը դեռ չմարսած, ինչպես Տարոն Մարգարյանի աշխատակազմն է սիրում ասել,աշխատանքային այցով եկա Կենտրոն TV:Երկրորդ հարվածն չուշացավ,պարզվեց մեր 30 ընդդիմադիրից ընդհամենը երեքն են դեմ քվեարկել Կոստանդյանի դեմ:Էլ գող փիսո,էլ քաչալ շուն,իրար վրա քֆուր են դրել,տղավարի,գողականով կասկածում են իրար,կասկածող են ման գալիս:Քֆուրն ա ուժեղ թե նկարահանված քվեաթերթիկը՝ընդդիմության նոր օրակարգը ձևավորված է:

Սենց դատարկված ու զզված երեկոյան նստում ես սրճարանում,մտածում ես ավարտվեց,բացում ես Ipad տ և ով տեր Աստված Միկա Բաղդասարովը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է:Լուրը մտնում է ուղեղդ ,Նունե Եսայանի արվեստի դաժանությամբ սպանում, սպանելուց առաջ էլ բռնաբարում է առողջ բջիջներիտ վերջին խմբաքանակը այն աստիճան,որ Վարչապետի վերջին հայտարարությունը Սանկտ-Պետերբուրգում,որ ինքը չի փոխել իր հայացքները Մաքսային միության մասին և շարունակում է կողմ մնալ,նույն Վարչապետի բարեշրջումների նման ոչինչ չի փոխում մեջդ:

Ու հասկանում ես՝ շանս չկա

 

Պետրոս Ղազարյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին