Ու մարտիրոսված գյուղն հայրենի.....
նվիրվում է հայրենի կղզիացած և ամայացած Գարդման գավառի Գետաբակ աշխարհի Արծվաշեն գյուղին
Փակում եմ աչքերս հոգով ակնատես, հայրենի չքնաղ Արծվաշենում եմ ես:
Շուրջս ամայի է. չկա ոչ մի օջախ -հանգրվան, միայն ագռավ-կաչաղակ վխտում են գյուղում անհայտ ստվերների պես հանդարտ:
...Բայց չի մարում հոգիս հուսաբեկ,հիշողություններս տխուր վշտաբեր,
Թալան ու կողոպուտ,ուրիշ ոչ մի բան,գաղթականներ գերված, մայր վաթանից ցրված, աշխարհի կողմերում ապաստան գտած:
Հրդեհ է վառվում գյուղի շեներում, հայդուկներն են հայոց հուսաադիր կռվում...
Ու ոչ մի բարիք չմնաց գյուղում..միայն ցորենի ոսկե արտերն են ծփում ու այրուձիների ոտքերի տակ այրվում:
Շատացել են թվով զոհերը մեկ-մեկի, թափվում է արյունը անմեղ զոհերի:
Հրկիզվում է արդեն գերեզմանը գյուղի:
Իսկ փոքրիկ լճակը գյուղի եզերքին՝ արյունի ծովում ինչպես է տնքում:
Վանքն ու մատուռը Արծվաշեն գյուղի ընկած են քարից:
Ու մարդիկ նահատակված այդ ավերակում հնձվող խոտի պես ինչ շատ են դիզվում...
Ու մարտիրոսված գյուղն հայրենի Արծվաշենը կա ու դեռ կլինի:
Հեղինակ`