▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժգին փոթորիկ Ղազախստանում. կան զոհեր

 

 

 

Ղազախստանի հարավում մոլեգնում է ուժգին փոթորիկ: Բնական աղետի հետևանքով Ժամբիլի շրջանի Տարազ քաղաքում երեք մարդ է զոհվել, ևս երեքը հայտնվել են հիվանդանոցում: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փոթորիկը ծառեր է տապալել, պոկել տանիքներ և էլեկտրահաղորդման գծեր: Հաղորդվում է, որ զոհերի թվում երկուսն աշխատավորներ են, մեկը՝ 14-ամյա դպրոցական:

Օդերևութաբաններն ուժեղ քամի են կանխատեսում նաև մայիսի 30-ին: Քամու ուժգնությունը կհասնի 25 մ/վրկ-ի: Բնակիչներին կոչ է արվել հնարավորության դեպքում խուսափել փողոց դուրս գալուց և դուրս չթողնել երեխաներին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին