▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայում ՀՀ դեսպանը հայհոյել ու սպառնացել է հայ նկարչին.1in.am

1in.am-ը գրում է, որ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանն ամենատգեղ հայհոյանքներով սպառնացել է Կիևում բնակվող հայազգի գեղանկարիչ Բորիս Եղիազարյանին.  այս մասին ասել է ինքը՝ Բորիս Եղիազարյանն ու նշել, որ  երեկ կայքին տված իր հարցազրույցից հետո, որը հրապարակվել է ՝ «Անդրանիկ Մանուկյանը խայտառակում է մեզ Ուկրաինայում» վերտառությամբ, իրեն է զանգահարել Անդրանիկ Մանուկյանն ու ասել, թե նա ինչ իրավունք ունի իր մասին նման կարծիք հայտնելու, ապա հավելել. «Ի՞նչ ես ուզում ինձնից»:

Եղիազարյանի խոսքով՝ ինքը փորձել է բացատրել, որ Մանուկյանի անձի դեմ ոչինչ չունի, պարզապես խոսել է որպես դեսպան նրա սխալների մասին, որի իրավունքն ունի:

Նշենք, որ հարցազրույցի ընթացքում հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանն իրացրել է բացառապես իր խոսքի ազատության իրավունքը և քննադատել Անդրանիկ Մանուկյանի մասնագիտական և ոչ անձնական գործունեությունը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին