▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ անմեղության կանխավարկածն է խախտվել. ինչի՞ց երեւաց, որ ես որեւէ գործի միջամտում եմ. Փաշինյան

 

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ-ում հայտարարելով, որ պատգամավոր է կալանավորվելու, միջամտում է դատական ու քննչական մարմինների գործերին ասաց.

 

«Ինչի՞ց երեւաց, որ ես որեւէ գործի միջամտում եմ:  Նույն մարդիկ ասում են՝ այ, տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարը վարչապետը դադարեցրել է, եւ մութ գործարքների է գնացել: Այսինքն վարչապետը պետք է թողնի, որ այդ մարդիկ հանրության շրջանում թյուրիմացություններ տարածեն, թե ես որեւէ մեկի հետ հնարավոր է կուլիսային գործարքի գնա՞մ: 20 տարի իշխանությունը խնդրում էր իրենց հետ կուլիսային գործարքի գնամ»,-ասաց նա:

Նա հերքեց, թե իր խոսքով որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտվում է, քանի որ շատ պատգամավորների անուններ  հնարավոր է բացահայտվեն, եւ որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չի խախտվում:

 

 

 

 

 

 

 

 

«Իսկ երբ ասում ենք՝ Հայաստանում կոռուպցիա կա, կոռուպցիա է եղել, կոռուպցիան խարխլել է երկիրը եւ դա ամենավերին օղակների հետ է կապված եղել, դրանով որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտո՞ւմ ենք, թե ոչ: Երկու դեպքում էլ անուն չի նշվել: Եթե որեւէ մեկը որպես կասկածյալ ներգրավվի, ուրեմն այդպիսի հիմքեր կան, որոնք բաց ու թափանցիկ կլինեն»,-ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե կասկածելի է թվում, որ վարչապետը այդքան մանրամասներով ծանոթ է քննվող գործերին, եւ կարող է հայտարարել, որ 100 տոկոսով ապացուցված է, ինչը նշանակում է, որ քննչական մարմիններն իրեն զեկուցում են, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է եւ երբ նա օպերատիվ գործողություններ է իրականացնում, դրանց մասին տեղյակ է լինում նաեւ վարչապետը»:

Հարցին, թե կաշառքի գործով անցնող պատգամավորը որ խմբակցությունից է. վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց. «Բա ասում եք անմեղության կանխավարկած: Հիմա դուք ինձ հանցակցո՞ւմ եք, թե՞ դրդում եք նոր բաներ ասել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին