Ու՞մ էին թաքցնում ոստիկաններն ու զինված ԱԱԾ-ականները «Կիրանց» հացատանը
Տեսանյութը՝ լրագրող Անի Գևորգյանի
Տավուշի մարզի Կիրանց գյուղի սկզբնամասում գտնվող «Կիրանց» հացատանն այսօր խորհրդավոր այցելուներ կային:
Ըստ տեղեկությունների՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն էր հացատան առանձնասենյակներից մեկում սրճում, ընդ որում՝ ոչ միայնակ: Ըստ օդում կախված լուրերի՝ մարզպետի հետ ներսում նաև եղել է պատգամավոր և համայնքային պաշտոնյա:
Լրագրողին սակայն թույլ չտվեցին տարածքը նկարահանել և անգամ մոտ գնալ հացատան սենյակներին:
Ուշագրավ է, որ առանձնասենյակի դուռը հսկում էին ինչպես ոստիկանները, այնպես էլ զինված ԱԱԾ-ականները: Առանձնակի ագրեսիվ էին «Կիրանց» հացատան աշխատակիցները, ովքեր ամեն կերպ լրագրողին թույլ չէին տալիս տեսանկարահանում իրականացնել և ի վերջո, համատեղ ուժերով պարտադրեցին լքել տարածքը: