▲ Դեպի վեր

Շաբաթ, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ կցանկանար Նազենի Հովհաննիսյանը տեսնել երազում

«Սուրբ Սարգիսը ինձ համար երկակի խորհուրդ ունի, որովհետև առաջինը Հայ առաքելական եկեղեցին  սկսեց ավելի ակտիվացնել  խորհուրդը ընկալելու փաստը և մասսայականացնել: Փառք Աստծո ես  պատիվ ունեցա  լինելու դրա սկզբնաղբյուրի մոտ կանգնած և Արարատյան հայրապետական թեմի հետ այն ժամանակ մեծ սիրով համագործակցելով` համերգների շարք կազմակերպեցինք, որից հետո «Սուրբ Սարգիսը» դարձավ ինձ համար ոչ միայն խորհուրդը հայ առաքելական եկեղեցու այդ գեղեցիկ տոնի, այլև ինձ համար գիտակցվեց որպես  հավատքի և հաջողության հետաքրքիր  խորհուրդ: Այս տարի հուսով եմ այն կունենա երրորդ` ամենակարևոր խորհուրդը, որն է`  աղի բլիթ ուտելը և  երազում տեսնել ինձ համար սիրելի մարդու»,-Օպերատիվ.am-ի հետ զրույցում ասել է հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով հարցին, թե արդյոք կա ինչ-որ մեկը, ում կցանկանար Նազենին տեսնել, հաղորդավարուհին բացասական պատասխան տվեց:

«Աղի բլիթ մի անգամ եմ կերել, երբ տարիներ առաջ մայրս սարքել էր, և երազ չեմ տեսել. փոքր էի, եթե նույնիսկ տեսել եմ, չեմ հիշում:  Բայց այս տարի որոշել եմ, որ պետք է ուտեմ: Թող տա Աստված, որ այն մարդը ում կտեսնեմ, նույնիսկ եթե լինի խորհրդավոր, լինի նաև իրական»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին