▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր է կորել Ռուզան Ավետիքյանը

Դիտեք նաև՝

Որտե՞ղ է ու ինչո՞վ է զբաղվում երգչուհի Ռուզան Ավետիքյանը: Ժամանակին երաժշտական թոփ տասնյակներում առաջատար հորիզոնականներ զբաղեցնող երգչուհին  այսօր  ասպարեզում չկա և   ստեղծագործական նորություններ չի ներկայացնում:  Նրա լռության պատճառը փորձել է պարզել Բրավո.am-ը:

«Չէի ասի, որ լռություն է, որովհետեւ այս ընթացքում էլ զբաղված եմ իմ սիրելի աշխատանքով: Եթե նոր տեսահոլովակներ չեմ նկարահանում կամ տարբեր հաղորդումներում հաճախ չեմ երեւում, չի նշանակում, որ չեմ ստեղծագործում»,-ասել է Ռուզան Ավետիքյանը` հավելելով, որ ժողովրդական երգ է դասավանդում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: 

Նա զբաղվում է նոր երգերի ստեղծման աշխատանքներով, իսկ նոր տեսահոլովակների մասին առայժմ չի մտածում, որովհետեւ կարծում է` դրանց քանակով չէ, որ պիտի հպարտանա արտիստը, այլ արվեստով, որը ներկայացնում է: «Ստեղծագործական դադարը թվացյալ է: Բոլորովին վերջերս եմ վերադարձել Մոսկվայից. հրավեր ունեի հայ համայնքի կողմից: Հայաստանից միայն ես էի: Համերգներին մասնակցելու առաջարկներին սիրով համաձայնում եմ»,- տեղեկացրել  է Ռուզան Ավետիքյանն ու նշել, որ ամռանը համերգային շրջագայության կմեկնի Եվրոպա:

Երգչուհին նաև  հերքել է ամուսնության և  սեփական բիզնես ունենալու մասին ասեկոսեները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին