▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր են անհետացել կոմայգու տրանսվիստիտները

Երևանի Կոմայգու տարածքում հավաքվող կնոջ արտաքինով տղամարդկանց թատերաշրջանը կարծես թե ավարտվում է: Նրանց արդեն հազվադեպ կարելի է տեսնել Կոմայգու տարածքում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի եւ armlur.am-ի նկարահանող խումբը եղել է այգում` պարզելու, թե որտեղ են անհետացել տրանսվիստիտները և ինչպես են վերաբերվում այդ փոփոխությանը  հարակից շենքերի բնակիչները:

Նկատեցինք, որ այգու տարածքի  սրճարաններից մեկում մաքրման աշխատանքներ էին ընթանում: Պարզեցինք, որ բացվող  սրճարանը կոչվելու է «Մարգարիտա»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սրճարանի տնօրեն  Մարգարիտա Սահակյանը պատմեց, որ երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովի ճաշարանում, եւ  ահա այգու տարածքում ձեռք բերելով այս սրաճարանը` փորձել է իր բիզնեսը սկսել: «Անցած տարի ոսկեղեն, ինչ ունեի, դրեցի այս սրճարանն աշխատացնելու համար, սակայն համասեռամոլների պատճառով ոչ մի հաճախորդ չէր գալիս: Բոլորը ամաչում էին ու գործս փակվեց: Այս տարի նկատելով, որ տեսախցիկներ կան ու այդ անբարոյականները քչացել են, որոշեցի նորից սրճարանս բացել: Ես ինքս նկատում եմ, դրական տեղաշարժ կա, մարդիկ այգի են գալիս,  երեխաներին են բերում: Իրավիճակը շատ է փոխվել, իսկ թե դրանք ուր են գնացել` ո՞վ իմանա»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին