Ժողովուրդ, զգացե՞լ եք, էն ակտիվիստ-պայքարիստներն են կորել: Սրանից դեռ մի քանի ամիս առաջ դրանց հայբուդուլն ու ակտիվությունը այնքան բարձր էր, որ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանի ապագան իրանց՝ քաղաքապետարանի դեմը պպզելուց էր կախված:
Բայց մեկ էլ ՀՈՊ ու կորան մեր խրոխտ պայքարիստները: Էս քանի օր է հետաքրքրվում էի ու փորձում էի ֆիքսել, թե կոնրետ որ պահից են չքվել ու ինչում: Մի երկու հատ հուշում ու ամեն ինչ իր տեղը կանգնեց: Ուրեմն, բոլորս էլ հիշում ենք, որ իրենց բուռն գործունեության սկզբից դեռ Կարեն Հարությունյան&Co-ի անունները կապում էին Անդրիաս Ղուկասյանի հետ և խոսակցություններ կային, որ նախագահի ամենասովալլուկ թեկնածուն էր ֆինանսավորում այդ մի խումբ ակտիվիստների գործունեությունը:
Սակայն աշնան վերջերում նրանք սկսեցին պասիվանալ: Վերջին անգամ, որ նրանց նկատել եմ տեսանյութերում, դա Շանթի քվազի-հեղափոխության օրն էր, երբ Կարեն Հարությունյանը հայհոյանքներ էր բեղավում ոստիկանների հասցեին: Դրանից հետո մեկ էլ ինչ որ կերպ առկայծեցին Պուտինի դեմ բողոքի ցույցի օրը ու վերջ՝ իզով-թոզով չքվեցին: Չքվեցին համ փողոցներից, համ տեղեկատվական դաշտից ու դարձան ֆեյսբուքի հասարակ օգտատերեր:
Խոսակցություններ կան, որ նրանց ու Անդրիասի միջև սև կատու է անցել, երբ ակտիվիստները հրաժարվել են հանձն առնել Պուտինի այցի օրը ոստիկանության հետ չոր բախման մեջ մտնելու առաջադրանքը:
Ի պատասախան, Անդրիասը ոչ միայն դադարեցրել է սրանց փող վճարել, այլ դեռ մի բան էլ քցել է ու չի վճարել նախորդ ակցիաների համար: Հիմա, Անդրիասը հայհոյում է սրանց, սրանք՝ Անդրիասին:
Զուր չեն ասում էլի, ստի ոտքը կարճ է և ամեն սուտ վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալու: