Գետափ գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Մուրադյանի անհետացման պատմությունը (նա դուրս էր եկել տնից 11.05.2013-ի առավոտյան եւ չէր վերադարձել) մի քանի օր հանրային ուշադրության կենտրոնում էր: Մայիսի 14-ին ոստիկանները նրան գտել էին Դիլիջանում, շատերին հետաքրքրում է՝ ուր էր տղան գնացել։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակի» հավաստի տեղեկություններով՝ Արմենը մայիսի 11-ի առավոտյան վաճառել էր ոսկե շղթան եւ Դիլիջան մեկնել, որի հյուրանոցներից մեկում ոստիկանները նրան մենակ են գտել։ Մեր տեղեկություններով՝ նա Դիլիջան էր գնացել աղջկա հետ»,- գրում է «Ժամանակը»:
Ո՞ւր էր գնացել Արմենը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet