▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր կորավ հերոինը.«Ժողովուրդ»

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում երեկ՝ մոտ մեկ տոննա հերոինը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու գործով նիստի ժամանակ, ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն հանդես եկավ պաշտպանական ճառով: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական եզրակացությունը հիմնավորված չէ, հակասում է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին: Դատական նիստն ընթանում էր թարգմանչի օգնությամբ:

Ըստ նրա՝ մեղադրական եզրակացության մեջ հերոինի քանակը տարբեր չափով է ներկայացված. սկզբում՝ 927 կգ, ապա՝ 850 կգ: Բացի այդ՝ տարօրինակ է, որ թմրամիջոցը Իրանի մաքսատան կողմից չէր հայտնաբերվել, թեեւ իրանական մաքսակետը տեխնիկապես ավելի հագեցած է նորագույն սարքավորումներով, քան Հայաստանինը: «Ես կարծում եմ, որ այդ հարցում շահագրգիռ են Իրանի եւ Թուրքիայի իշխանությունները, քանի որ այդ գումարներն իրականում օգտագործում են ահաբեկչական ծրագրեր իրականացնելիս»,- դատարանում հայտարարեց պաշտպանը՝ ընդգծելով, որ 66-ամյա ամբաստանյալը շուրջ 20 տարի է Եվրոպայում բեռնափոխադրումներ է իրականացնում եւ երբեւէ, որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել:

Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ 2014թ., երբ խոսել է քննիչ Թեւոսյանի հետ, վերջինս ասել է, որ իր դեմ որեւէ ապացույց չկա, եւ փորձագետի եզրակացությունից հետո նրան ազատ կարձակեն: Սակայն ավելի ուշ երկրորդ մեղադրանքն է ներկայացվել: Նա մեղադրվում է այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել եւ բեռնատարի մեջ պատրաստված, հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել եւ մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց: 

Լսելով կողմերին, վերլուծելով գործի նյութերը՝ դատարանը վճռեց. Ավթանդիլ Մարտիաշվիլիին ազատազրկել 17 տարի ժամկետով, իսկ Օսման Ուղուրլուին՝ 19 տարի ժամկետով:

Դատական նիստին այդպես էլ չբացահայտվեց փաստը, թե ինչո՞ւ սկզբում 927 կգ եղած հերոինը վերջում դարձավ 850 կգ, որտե՞ղ անհետացավ 77 կգ հերոինը:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին