Երեկ կայացել է «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի եզրափակիչ համերգը: Առաջին հորիզոնականը 228 միավորով զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրին Ուկրաինան ներկայացնող երկու մասնակիցներ՝ Վիկտորիա Պետրիկ (226 միավոր) և Վյաչեսլավ Ռիբակով (224 միավոր): Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը 6-րդ հորիզոնականում է (210 միավոր), սակայն վերջինս նաև արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Նշենք, որ մրցանակը Սոնա Ռուբենյանին հանձնել է Ֆիլիկ Կիրկորովը` ասելով հետևյալը.
«Այս գեղեցիկ աղջիկը գրավել է հանդիսատեսի սրտերը, նրա 2-րդ մրցույթային օրվա երգը գրավել է ոչ միայն դահլիճում ներկա հանդիսատեսին, այլև հեռուստացույցի առաջ նստած բոլոր մարդկանց: Ես ուրախ եմ, որ այս մրցանակը գնում է արևային և հյուրասեր երկիր` ՀԱՅԱՍՏԱՆ»:
Հիշեցնենք, որ Սոնա Ռուբենյանը քվեարկության շնորհիվ հաղթել է նաև woman.ru կայքի կողմից անկացվող «Նոր ալիքի» լավագույն արտիստ անվանակարգում: