▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում էի՝ աղջիկս հայկական անուն ունենա. Սամվել Թոփալյան

 


Life.panorama.am-ը
գրում է. Դերասան Սամվել Թոփալյանն օրերս կրկին հայր է դարձել: Կայքի հետ զրույցում երջանիկ հայրիկը հայտնել է, որ փոքրիկն ու մայրիկն արդեն տանն են և այսուհետ նրանց գեղեցիկ ընտանիքում երկու բալիկների քնքուշ ձայներն են լսվելու:

«Եթե առաջնեկի դեպքում էմոցիաներդ շատ խառն են, ապա երկրորդ անգամ ծնող դառնալու ժամանակ էմոցիոնալ առումով ավելի հանգիստ ես, միաժամանակ` կրկին անբացատրելի ջերմություն ես զգում, հատկապես: Զգացողությունները բառերով ես երբեք չեմ կարողանում նկարագրել, դա ավելի ներսի բան է, զգալ է պետք ուղղակի»,- կրկին հայր դառնալու տպավորություններից խոսելիս` նշել է Սամվել Թոփալյանը:

Դերասանի առաջնեկը տղա է, աղջիկը սպասված էր, սակայն իր խոսքով` ոչ պլանավորած.

«Աստծո կամքով մենք աղջիկ ունեցանք, այնպես չէր, որ ամեն ինչ արել ենք դրա համար: Ես էլ բոլոր հայ պապաների նման ուզում էի առաջինը որդի ունենայի ու կրկին Աստծո կամոք եղավ, սակայն ընդհանուր առմամբ, մեր տանը սեռային խտրականություն չկա»,- նշել է նա:

Սամվելը պատմել է նաև, որ աղջկա անվան ընտրությունն անձամբ է կատարել.

«Ուզում էի, որ աղջիկս հայկական անուն ունենա ու որոշեցի նրան Արփեն անունով կոչել: Կարծում եմ` շատ գեղեցիկ ու հնչեղ անուն է»,- հավելել է նա:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին