Թուրքերի հետ ի՞նչ ես թաքուն պայմանավորվել...արցախցու հարցը Արայիկ Հարությունյանին
«Ուզում եմ անջատեք հեռախոսները, առաջին հերթին մեր տղաների հետ կապված»,- Ստեփանակերտի հրապարակում՝ դիմելով ցուցարարներին, ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը
«Ապահովություն համար ենք միացրել, գաղտնի պայմանվորվածություն կա՞»,- հարցրին ներկաները:
«Չէ, պայմանավորվածոթւյուն չկա, ժողովուրդ»,- ասաց Հարությունյանը, որից հետո հավաքվածներն անջատեցին հեռախոսները:
Տեսանյութերը՝ Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից
Թարմացված․Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին:
Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով:


