▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ հետ գամ տուն, ընկերներիս հետ ուտեմ-խմեմ, փարթի անեմ. Պաուզա Անոն այսօր վիրահատվում է

Դերասանուհի Նարինե Ոսկանյանը  (Պաուզա Անոն)  այսօր կվիրահատվի:

«Ինձ շատ լավ եմ զգում: Վիրահատական փուլն արդեն սկսվել է, անալիզները հանձնել եմ, մեկ ժամից վիրահատությունը կանեն»,-  այս մասին դերասանուհին ասել է Armdaily.am-ի հետ զրույցում:

Հարցին` արդյոք սպասում էր քաղաքացիների կողմից նման արձագանքի, Նարինեն նշել է. «Իհարկե սպասում էի, եթե վստահ չլինեի իմ հանդիսատեսի վրա, չէի անի նման բան: Դրա համար էլ ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել»:

Հարցին`է վիրահատությունից առաջ ինչ մտածմունքներ ունի, ինչի մասին է մտածում, Նարինեն ասել է. «Որ հետ գամ տուն, ընկերներիս հետ ուտեմ-խմեմ, փարթի անեմ, հետ գամ տուն»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ օրեր առաջ հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը(Պաուզա Անո) ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր քաղաքացիներին` օգնության խնդրանքովՆա սրտի շտապ վիրահատության կարիք ուներ, որի համար պետք էր 3մլն դրամ, որը դերասանի համեստ կյանքով ապրող Նարինե Ոսկանյանի համար աստղաբախշական էր:
Դերասանուհին տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։ 
Ժամեր անց նրան դիմել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը` պատրաստակամություն հայտնելով ամբողջ գումարը փոխանցել:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին