▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ, որ Հայաստանը դառնա հանրապետություն, ոչ թե կուսակցապետություն

 

փետրվարի 15-ին, տեղի է  ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված  կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է  Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը:
Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին   Ազատության  հրապարակում         << Հավաքների ազատության մասին>>  ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն  հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված  իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, փետրվարի 15-ին տեղի է  ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված  կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է  Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը և որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին   Ազատության  հրապարակում   հանրահավաք անցկացնել:

Սակայն ավելի ուշ այն չեղյալ հայտարավեց: Չնայած այս ամենին՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում էր:

Բացօթյա մամլո ասուլիսի ժամանակ նա ասաց. «Ներկա դրությամբ եռյակ գոյություն չունի, պատրաստ ենք բաց դռներով սկսել նորից։ Ես ոչ մեկի դատավորը չեմ, բոլորս սխալվելու իրավունք ունենք, բայց հույսը ոչ մեկը թող չկտրի, պայքարը շարունակվում է։ Ժողովուրդն արդարություն, ապրելու, շնչելու, աշխատանք ունենալու հնարավորություն է ուզում: Նա չի ցանկանում որևէ քաղաքական խաղը: Համագործակցություն կլինի բոլոր այն ուժերի հետ, ովքեր պահանջում են խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններ՝ հարգելի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով»։

Ապա նա նշեց, որ իր համար միևնույն է, թե ով է լինելու ՀՀ նախագահ, իր անունն այդ ցուցակում հաստատ չի լինելու.

«Ուզում եմ, որ Հայաստանը դառնա հանրապետություն»,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ վաղը իրենք կլինեն Գյումրիում՝ խոնարհվելու Ավետիսյանների  առջև, իսկ փետրվարի 27-ին ժամը 16:00-ին կրկին կլինեն Ազատության հրապարակում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին