▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում ենք դիրքավորվել էսպե՞ս, թե՞ հարվածներ ընդունելով ու հակահարվածներ տալով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցին, հայտարարեց․ «Էսօր շատ են քննարկում, թե ինչպե՞ս է փոխվում ՀՀ արտաքին քաղաքականությունը, բայց այն ոչ թե փոխվում է, այլ՝ ստեղծվում։

Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ուրիշ բան է մի երկիր, որ բոլոր հարաբերություններում իրեն դիրքավորել է որպես «Ճ» կլասի երկիր և ուրիշ բան, որ ես՝ ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ ու իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել։ Էս ամեն ինչն ունի՞ ռիսկեր, թե՞ ոչ։ Այո՛, ունի, բայց դա ընտրության հարց է, ի՞նչ ենք ուզում մենք։ Ուզում ենք դիրքավորվել՝ էսպես ձեռքներս գլխներիս պահած՝ մի՛ խփեք մե՞զ, թե՞ մի երկիր, որն անհրաժեշտության դեպքում կարող է նաև ընդունել հարվածներ, անհրաժեշտության դեպքում՝ տալ հակահարվածներ։ Եվ հարաբերություններում լինել լինել կառուցողական, հարգալից»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իր դիրքորոշումը դա է։
Կառավարության ծրագրի կատարման տարեկան զեկույցի քննարկման շրջանակում՝ պատգամավորների հարցերին վարչապետի պատասխանների առաջին մասը՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին