▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայաստանին պակասում է կին վարչապետ. Մարիամ Փաշինյան

«Հերթական նորարարությունը՝ առողջապահությունում». Արսեն Թորոսյան

Պատահար Շուռնուխում

ԱԱԾ-ն բացում է փակագծերը․ Ինչու՞է Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցվել

«Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել. . .

Իշխանությունը անում է քայլ դեպի ինտերնետի վերասհկողություն...Դավիթ Խաժակյան

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը. լուսանկար

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների

«Ես միայնակ չեմ կարող և բոլորիդ աջակցության կարիքը ունեմ». իր նորածնին չտեսած մոր խնդրանքը

Հայտնի է՝ թե երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը

Ազատության պողոտայում ոստիկանի սպանության գործով անչափահասին մեղադրանք առաջադրվեց 4 հոդվածներով

Մարզերում բաժանում են կառավարության գործունեությունը 100 փաստով ամփոփող գրքույկներ

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մանկապարտեզում երեխաներին կապել աթոռներից

ՍԴ-ն պաշտպանում է իրեն նշանակած հանցագործ կլանի շահերը. Լևոն Զուրաբյան

Երևանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին գոտիներով կապել են աթոռից

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ինտերնետի վրա վերահսկողություն սահմանելու մասին փաստաթուղթ է շրջանառվում, որը դարձել է լայն. . .

Տղերք, չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հայտարարություն է տարածել

Վիրավոր ոստիկանը պատմել է, թե ինչ է ասել զոհված ընկերն իրեն դեպքի օրը

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի. . .

ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետևում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի. . .

Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունն ԱԱծ-ում վատացել է

Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ

Անկախ բերվող երկրից` հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային. . .

Երկրում, որտեղ ՀՆԱ-ի 20%-ը 15 ընտանիքի ձեռքում է, կուսակցական լայն համակարգ դժվար է ակնկալել

«Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է․ Անժելա Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում

Մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գյուլբուդաղյանցը հրաժարական է. . .

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակի հիշեցումը՝ Բաքվին

Մխիթար Հայրապետյանը կփոխարինի Տարոն Մարգարյանին

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում

Մենք կատարյալ կախվածության մեջ ենք. հնարավոր է՝գազը թանկանա. Արա Պապյան

Երևանում տղամարդը կտրել է իր պարանոցը

Մանրամասներ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի քննարկումներից․ ինչ է ասել վարչապետի խորհրդականը

Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի՞․ ՀՔԾ-ում որոշում է կայացվել

Ալիևի թբիլիսյան հուշարձանի տակ հայտնվել է «Արցախը Հայաստան է, և վերջ» գրառումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

Հրադադար Սիրիայում

ՌԴ ԱԳՆ-ն դիրքորոշում է հայտնել Գարեգին Նժդեհի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը՝ Կինոպարկում

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Տոնին ընդառաջ երևանյան մի շարք փողոցներ 3 օր շարունակ փակ կլինեն

Դատարանը նշել է, որ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն. . .

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»». Էդուարդ Շարմազանով

Արմեն Սարգսյանը ՝ մետրոյում

Շնորհավորում եմ բոլորիս․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին

Ուզո՞ւմ ես Ծառուկյանը դառնա Արցախի նախագահ՝ ստորագրիր. մի խաբեության պատմություն

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը նախօրեին տեղեկացրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում վաճառում է իր ունեցվածքը։ Մասնավորապես գրել էինք, որ նա ի թիվս այլ բիզնեսների եւ տարածքների, վաճառքի է հանել Ձորաղբյուր գյուղում գտնվող իր առանձնատունը։ Մեզ հայտնի է դարձել, որ Աբրահամյանը Սյունիքի նախկին մարզպետի օրինակով որոշել է ամբողջությամբ իր ունեցվածքը հանել երկրից, սակայն ի տարբերություն Սուրիկ Խաչատրյանի՝ նա նոր բիզնեսներ է հիմնում ոչ թե Եվրոպայում, այլ Ռուսաստանում։ Մեզ պատմեցին, որ Աբրահամյանը սկսել է հսկայական ջերմոցներ կառուցել Կրասնոդարի երկրամասում»։



«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նախկին «էնտուզիազմը» չունի, ավելի մտախոհ է, էլ չի «ծեփում պատերին» ու «փռում ասֆալտին», ուղիղ եթերների մասին մոռացել է: «Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞»,- հարցրի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից մեկին։ «Սուր հայտարարություններ է անում` դժգոհ եք, հանգիստ է խոսում, էլի եք դժգոհ։ Ի՞նչ անի էդ մարդը»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ «Չէ, ուղղակի շատ «միապաղաղ» է անցնում այս մի քանի օրը, զարմանալի է»,- հակադարձեցի: «Երկրում չէր, եկել է արդեն ու տղամարդու իր խոսքը կասի»,- հայտնի ֆիլմի հերոսի պես կատակեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը։ «Չասացիք, էլի, թե ինչու է փոխվել»,- էլի դժգոհեցի ու գնացի։ Այս «հույժ» կարեւոր հարցում օգնության հասան կառավարության մեր աղբյուրները։ Կառավարությունում էլ վերջին շրջանում տարբերություն են նկատում առաջվա եւ այսօրվա Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ասացին, որ ավելի մտածկոտ է դարձել, երեւի քիչ-քիչ ուզում է մտնել պաշտոնյայի «կաշվի» մեջ։ «Թե՞ օղակը շատ են սեղմում»,- սադրեցի։ «Երկիր ղեկավարելն ընդդիմության հանրահավաք վարել չէ, է՞»,- այս անգամ էլ իշխանության ներկայացուցիչը զայրացավ ու գնաց։ Թե ասա՝ ի՞նչ հարցրի, որ ջղայնացար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ով պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետի հետ եւ օրերս էլ մեծ պատվով հյուրընկալել էր նրա տիկնոջը, Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ուշադիր հետեւում է, այլեւ չի թաքցնում, որ ամեն ինչ չէ, որ իրեն գոհացնում է։ Անթիլիասում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ 12 կետից կազմված նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, սակայն չի նշել, թե այդ կետերից որեւէ մեկն արդյոք կատարվե՞լ է։ Նա հրաժարվել է ներկայացնել, թե ինչ է գրել այդ 12 կետում՝ ասելով, որ իր նպատակն արդյունքի հասնելն է, այլ ոչ թե հրապարակելը»:



«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրված տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվորեն լծվել է իր կուսակցական պարտականությունների կատարմանըՆրա հանձնարարությամբ պետական կառավարման համակարգը համալրվում է կուսակցության անդամներով: Պապիկյանը հանձնարարել է պետական համակարգը մաքրել ոչ միայն նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանցից, այլ անգամ նրանց ազգականներից»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, ովքեր օգտագործել են իրենց անձնական կապերը եւ պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնման կամ ընկերական հարաբերությունների ջերմացման համարՍակայն «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս բացահայտեց մի այդպիսի դեպք, որը նոր Հայաստանում այնքան էլ օրինաչափ երեւույթ չէ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրանՆշենք, որ Dj Վակցինան հաճախ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում: Հենց պայմանագրի կնքման օրն էլ կիսվել էր մի քաղաքացու գրառումով, որը նշել էր, թե շատ է ցանկանում, որ Թորոսյանը ՀՀ վարչապետ դառնա: Եւ այս իրավիճակում հարց է ծագում` արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին ի պատասխան Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակինչի մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես եւ Դուք: Եթե հարցեր ունեք ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարը, գրավոր ուղարկեք, կպատասխանեմ»: Այսպիսով, արձանագրենք, որ DJ Վակցինան լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյաանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում) օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երեւույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության նախկին աշխատակից Արթուր Գոյունյանը երեկ վարչապետի հրամանով նշանակվեց քրեակատարողական վարչության պետ՝ փոխարինելով Արտյոմ Մխոյանին։ Նա դատախազության հնաբնակներից է։ 2017-ին անսպասելի ազատվեց ԱԱԾ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կիբերհանցագործությունների վարչության պետի պաշտոնից՝ կենսաթոշակի գնալու պատճառաբանությամբ, թեեւ ընդամենը 48 տարեկան էր, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որԱղվան Հովսեփյանի հիմնարկ է տեղափոխվում՝ նշանակվելով Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, որտեղ աշխատում էր մինչ օրս։ ՔԿՎ պետի պաշտոնն ավանդաբար ամենաազդեցիկ պաշտոններից է ուժային համակարգում, եւ դրա ղեկավարները, որպես կանոն, ոչ թե արդարադատության նախարարին են ենթարկվում, այլ երկրի ղեկավարին»:


 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո չի ներկայանում խորհրդարան եւ չի մասնակցում խորհրդարանական աշխատանքին: Բայց դրա փոխարեն, ակտիվորեն մասնակցում է խորհրդարանի կողմից կազմակերպվող գործուղումներինՄասնավորապես՝ Ուրիխանյանը մասնակցել է հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային աշխատանքներին: Փաստորեն, աշխատանքային լիազորությունները դադարեցվել են միայն Հայաստանում, բայց ոչ երկրի սահմաններից դուրս»:

 

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում «պտտվող» տեղեկությունների համաձայն, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի շուրջ մութ ամպեր են կուտակվում. խոսակցություններ կան, որ առաջիկայում Գրիգորյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Գրիգորյանի անձի շուրջ խմորումներն սկսվել էին դեռեւս նախորդ տարի՝ Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների ժամանակ, նրա անունը բուռն քննարկվում էր նաեւ մի շարք ՀԷԿերի շինթույլտվությունների հետ կապված հարցերումՆերկայումս, Սեւանա լճում ստեղծված կոլապսային վիճակի հետ կապված նետերն էլի ուղղվում են դեպի հենց նախարար Գրիգորյանը՝ հատկապես անգործության եւ մասնագետների կարծիքները հաշվի չառնելու տեսակետից: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին վարչապետին իրենց դժգոհությունն են հայտնել իշխանական խմբակցության որոշ պատգամավորներ՝ փոխանցելով նաեւ ոլորտի մի շարք մասնագետների տեսակետներն ու հանրային արձագանքներըԻ դեպ, հենց օրերս խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաեւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորներն էին բավականին սուր հարցադրումներ ու քննադատություն հնչեցնում Էրիկ Գրիգորյանի հասցեին: Բանն այն է, որ ԱԺում այն երկու օրենսդրական փաթեթների մատուցումը, որոնք ներկայացնում էր Գրիգորյանը, այդքան էլ սահուն ընթացք չստացան, քանի որ նախարարը հաճախ տալիս էր ոչ կոմպետենտ պատասխաններ, ավելին՝ մի դեպքում անգամ կրճատվող աշխատակիցների թվին չէր տիրապետում»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Օհանյանը, ով նախկինում Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետ։ Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենը այս տարվա մարտին, եւ փաստորեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ։ Արմեն Օհանյանի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախելով աշխատանքի եւ ստանալով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը։ Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխատանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տեղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց պաշտոնների առաջխաղացման շրջան։ Ի դեպ, Արմեն Օհանյանի որդին էլ՝ Սինոդ Օհանյանը, Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դատավորների ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամ։ Թեեւ դժվար է դա ընտրություն կոչել, քանի որ կանխատեսելի արդյունք արձանագրվեց։ Ընտրվեցին Երեւանի դատավոր Մեսրոպ Մակյանը, Երեւանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նաեւ երդվեց դատավոր Նախշուն Տավարացյանը, ով ԲԴԽ անդամ էր ընտրվել վիճելի հանգամանքներում՝ 2018-ի վերջին, ապա հրաժարական տվել։ Բայց պարզվեց, որ նրա ընտրությունն օրինական է։ Նկատենք, որ հենց այս կազմն էր ուզում իշխանությունը տեսնել ԲԴԽ-ում։ Փաստորեն, մնաց մեկ անդամի թափուր տեղ, որը պետք է զբաղեցնի իրավաբան-գիտնականը՝ ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո։ Այնուհետեւ ԲԴԽ-ն ձեռնամուխ կլինի վեթինգին»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, թեժ է անցել: Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, եւ նիստը դռնփակ է անցկացվել, եւ այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել, վերջիններս միմյանց հետ զրուցելիս դժգոհում էին, թե իրենց վեթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթինգի ենթարկվենԻնչեւէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանիանունը, եւ նրա երդման ելույթի ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացրեց՝ նետելով՝ пративно: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառներըՀավելենք, որ բացի Տավարացյանից, ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը»:

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել է, որ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ: Եվ այդ օպերացիան հասցրել է դժգոհություններ հարուցել, քանի որ տեղի-անտեղի ՀՀ ոստիկանները թակում են մարդկանց դռները, բերման ենթարկում երբեմն այնպիսի մարդկանց, որոնք չեն կարող կապված լինել նման արարքների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ոստիկանությանում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են` ինչ վարկած ունեն, ինչին ի պատասխան շատերը հայտնել են, թե չգիտեն՝ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին եւ գուցե կատարվածը 10-15 տարի առաջվա վրեժխնդրության, հիշաչարության դրսեւորո՞ւմ էԱմեն դեպքում, քրեական տարրերից մի քանիսն էլ հետաքքրքրվել են՝ արդյո՞ք սպանությունն արդեն բացահայտված է, բայց լռում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի կամ պատվիրատուի հետ»:

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Սամվել Բաբայանն Արցախում ստորագրահավաք է անում, որպեսզի դիմի խորհրդարանին Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով: Մասնավորապես քաղաքացիության նորմի փոփոխմամբ ՀՀ քաղաքացիներին եւս որպես թեկնածու ընտրելու եւ ընտրվելու իրավունք կտրվի Արցախի նախագահական եւ ԱԺ պատգամավորական ընտրություններում, եւ Սամվել Բաբայանն էլ կկարողանա իր թեկնածությունը ներկայացնել։

Նախաձեռնող խումբն առաջարկում է 10 տարվա քաղաքացիության փոխարեն սահմանել, որ նախագահի թեկնածու կարող է լինել «Վերջին 10 տարում ԱՀ եւ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 3 տարում Արցախի Հանրապետությունում եւ կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր ոք», միայն այս փոփոխությունից հետո Սամվել Բաբայանը կկարողանա առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում։

Տեւական ժամանակ է լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ ստորագրահավաքն անցնում է խախտումներով, դրանց հայաստանյան անձնագրերով քաղաքացիներ են մասնակցում, երբեմն մի համայնքում ստորագրած մարդիկ ստորագրում են նաեւ այլ համայնքներում: Ինչպես նաեւ ստորագրահավաքի մասնակիցները երբեմն չեն պատկերացնում, թե ինչի համար են ստորագրում։ Անգամ լուրեր կային, որ տարեց մարդիկ մտածում են, թե թոշակներն ու սոցիալական նպաստները բարձրացվելու համար է ստորագրահավաքը եւ այլն։ Համացանցի արցախյան խմբերում արդեն մի քանի օր է մի տեսահոլովակ է պտտվում, որտեղ արցախցի կինն ու տղամարդը պատմում են, թե ինչպես են Սամվել Բաբայանի մարդիկ իրենց ներկայացրել, թե ստորագրում են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը դառնա Արցախի նախագահ եւ Արցախն ու Հայաստանը միացնի իրար։

Արցախի բնակչուհի Ռոզա Մղդեսյանը պատմում է«Երեկ եկել են մեր տուն են մտել, ասել են՝ ընտրության համար, որ Գագիկ Ծառուկյանը պտի գա, ստեղ նախագահ եղնի, Հայաստանն ու Ղարաբաղը միանան իրար, ես հարգելով Գագիկ Ծառուկյանին՝ համաձայնվեցի, ես չգիտեի, որ ուրիշ բանի համար են վերցնում»։

Կինը իր ուրախությունը երեկոյան կիսել է որդու հետ, թե Ծառուկյանը շուտով իրենց նախագահն է դառնալու, որդին հիասթափեցրել է«Ասեց՝ դա Ծառուկյանի համար չի, հիմա ես կխնդրեմ, որ իմ գրածը համարեք անվավեր, որ ես համաձայն չեմ»։ Տեսանյութի մեկ այլ հերոս էլ 30 հազար գումար են ստացել«Ես հետո իմացա, որ իրենք ինձ խաբել են, ուրիշ բանի համար են հավաքել, չեմ ասում՝ ինչի, բայց թող մեզ չխաբեն, մենք ուզում ենք խաղաղ, հանգիստ ապրենք»։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ամենաանցողիկ թեկնածուներից մեկի՝ Արայիկ Հարությունյանի դեմ է Սամվել Բաբայանի պայքարը։ Օրերս Բաբայանը հայկական հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ «Ամբողջ Ղարաբաղը գլխի վրա էլ կանգնի, Արայիկ Հարությունյանը նախագահ չի լինելու»։

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը նախօրեին տեղեկացրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում վաճառում է իր ունեցվածքը։ Մասնավորապես գրել էինք, որ նա ի թիվս այլ բիզնեսների եւ տարածքների, վաճառքի է հանել Ձորաղբյուր գյուղում գտնվող իր առանձնատունը։ Մեզ հայտնի է դարձել, որ Աբրահամյանը Սյունիքի նախկին մարզպետի օրինակով որոշել է ամբողջությամբ իր ունեցվածքը հանել երկրից, սակայն ի տարբերություն Սուրիկ Խաչատրյանի՝ նա նոր բիզնեսներ է հիմնում ոչ թե Եվրոպայում, այլ Ռուսաստանում։ Մեզ պատմեցին, որ Աբրահամյանը սկսել է հսկայական ջերմոցներ կառուցել Կրասնոդարի երկրամասում»։


«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նախկին «էնտուզիազմը» չունի, ավելի մտախոհ է, էլ չի «ծեփում պատերին» ու «փռում ասֆալտին», ուղիղ եթերների մասին մոռացել է: «Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞»,- հարցրի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից մեկին։ «Սուր հայտարարություններ է անում` դժգոհ եք, հանգիստ է խոսում, էլի եք դժգոհ։ Ի՞նչ անի էդ մարդը»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ «Չէ, ուղղակի շատ «միապաղաղ» է անցնում այս մի քանի օրը, զարմանալի է»,- հակադարձեցի: «Երկրում չէր, եկել է արդեն ու տղամարդու իր խոսքը կասի»,- հայտնի ֆիլմի հերոսի պես կատակեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը։ «Չասացիք, էլի, թե ինչու է փոխվել»,- էլի դժգոհեցի ու գնացի։ Այս «հույժ» կարեւոր հարցում օգնության հասան կառավարության մեր աղբյուրները։ Կառավարությունում էլ վերջին շրջանում տարբերություն են նկատում առաջվա եւ այսօրվա Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ասացին, որ ավելի մտածկոտ է դարձել, երեւի քիչ-քիչ ուզում է մտնել պաշտոնյայի «կաշվի» մեջ։ «Թե՞ օղակը շատ են սեղմում»,- սադրեցի։ «Երկիր ղեկավարելն ընդդիմության հանրահավաք վարել չէ, է՞»,- այս անգամ էլ իշխանության ներկայացուցիչը զայրացավ ու գնաց։ Թե ասա՝ ի՞նչ հարցրի, որ ջղայնացար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ով պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետի հետ եւ օրերս էլ մեծ պատվով հյուրընկալել էր նրա տիկնոջը, Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ուշադիր հետեւում է, այլեւ չի թաքցնում, որ ամեն ինչ չէ, որ իրեն գոհացնում է։ Անթիլիասում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ 12 կետից կազմված նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, սակայն չի նշել, թե այդ կետերից որեւէ մեկն արդյոք կատարվե՞լ է։ Նա հրաժարվել է ներկայացնել, թե ինչ է գրել այդ 12 կետում՝ ասելով, որ իր նպատակն արդյունքի հասնելն է, այլ ոչ թե հրապարակելը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրված տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվորեն լծվել է իր կուսակցական պարտականությունների կատարմանը: Նրա հանձնարարությամբ պետական կառավարման համակարգը համալրվում է կուսակցության անդամներով: Պապիկյանը հանձնարարել է պետական համակարգը մաքրել ոչ միայն նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանցից, այլ անգամ նրանց ազգականներից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, ովքեր օգտագործել են իրենց անձնական կապերը եւ պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնման կամ ընկերական հարաբերությունների ջերմացման համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս բացահայտեց մի այդպիսի դեպք, որը նոր Հայաստանում այնքան էլ օրինաչափ երեւույթ չէ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան: Նշենք, որ Dj Վակցինան հաճախ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում: Հենց պայմանագրի կնքման օրն էլ կիսվել էր մի քաղաքացու գրառումով, որը նշել էր, թե շատ է ցանկանում, որ Թորոսյանը ՀՀ վարչապետ դառնա: Եւ այս իրավիճակում հարց է ծագում` արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին ի պատասխան Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակ… ինչի մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես եւ Դուք: Եթե հարցեր ունեք ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարը, գրավոր ուղարկեք, կպատասխանեմ»: Այսպիսով, արձանագրենք, որ DJ Վակցինան լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյաանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում) օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երեւույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության նախկին աշխատակից Արթուր Գոյունյանը երեկ վարչապետի հրամանով նշանակվեց քրեակատարողական վարչության պետ՝ փոխարինելով Արտյոմ Մխոյանին։ Նա դատախազության հնաբնակներից է։ 2017-ին անսպասելի ազատվեց ԱԱԾ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կիբերհանցագործությունների վարչության պետի պաշտոնից՝ կենսաթոշակի գնալու պատճառաբանությամբ, թեեւ ընդամենը 48 տարեկան էր, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որԱղվան Հովսեփյանի հիմնարկ է տեղափոխվում՝ նշանակվելով Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, որտեղ աշխատում էր մինչ օրս։ ՔԿՎ պետի պաշտոնն ավանդաբար ամենաազդեցիկ պաշտոններից է ուժային համակարգում, եւ դրա ղեկավարները, որպես կանոն, ոչ թե արդարադատության նախարարին են ենթարկվում, այլ երկրի ղեկավարին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո չի ներկայանում խորհրդարան եւ չի մասնակցում խորհրդարանական աշխատանքին: Բայց դրա փոխարեն, ակտիվորեն մասնակցում է խորհրդարանի կողմից կազմակերպվող գործուղումներին: Մասնավորապես՝ Ուրիխանյանը մասնակցել է հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային աշխատանքներին: Փաստորեն, աշխատանքային լիազորությունները դադարեցվել են միայն Հայաստանում, բայց ոչ երկրի սահմաններից դուրս»:


«Փաստ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում «պտտվող» տեղեկությունների համաձայն, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի շուրջ մութ ամպեր են կուտակվում. խոսակցություններ կան, որ առաջիկայում Գրիգորյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Գրիգորյանի անձի շուրջ խմորումներն սկսվել էին դեռեւս նախորդ տարի՝ Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների ժամանակ, նրա անունը բուռն քննարկվում էր նաեւ մի շարք ՀԷԿերի շինթույլտվությունների հետ կապված հարցերում: Ներկայումս, Սեւանա լճում ստեղծված կոլապսային վիճակի հետ կապված նետերն էլի ուղղվում են դեպի հենց նախարար Գրիգորյանը՝ հատկապես անգործության եւ մասնագետների կարծիքները հաշվի չառնելու տեսակետից: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին վարչապետին իրենց դժգոհությունն են հայտնել իշխանական խմբակցության որոշ պատգամավորներ՝ փոխանցելով նաեւ ոլորտի մի շարք մասնագետների տեսակետներն ու հանրային արձագանքները: Ի դեպ, հենց օրերս խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաեւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորներն էին բավականին սուր հարցադրումներ ու քննադատություն հնչեցնում Էրիկ Գրիգորյանի հասցեին: Բանն այն է, որ ԱԺում այն երկու օրենսդրական փաթեթների մատուցումը, որոնք ներկայացնում էր Գրիգորյանը, այդքան էլ սահուն ընթացք չստացան, քանի որ նախարարը հաճախ տալիս էր ոչ կոմպետենտ պատասխաններ, ավելին՝ մի դեպքում անգամ կրճատվող աշխատակիցների թվին չէր տիրապետում»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Օհանյանը, ով նախկինում Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետ։ Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենը այս տարվա մարտին, եւ փաստորեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ։ Արմեն Օհանյանի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախելով աշխատանքի եւ ստանալով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը։ Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխատանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տեղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց պաշտոնների առաջխաղացման շրջան։ Ի դեպ, Արմեն Օհանյանի որդին էլ՝ Սինոդ Օհանյանը, Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դատավորների ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամ։ Թեեւ դժվար է դա ընտրություն կոչել, քանի որ կանխատեսելի արդյունք արձանագրվեց։ Ընտրվեցին Երեւանի դատավոր Մեսրոպ Մակյանը, Երեւանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նաեւ երդվեց դատավոր Նախշուն Տավարացյանը, ով ԲԴԽ անդամ էր ընտրվել վիճելի հանգամանքներում՝ 2018-ի վերջին, ապա հրաժարական տվել։ Բայց պարզվեց, որ նրա ընտրությունն օրինական է։ Նկատենք, որ հենց այս կազմն էր ուզում իշխանությունը տեսնել ԲԴԽ-ում։ Փաստորեն, մնաց մեկ անդամի թափուր տեղ, որը պետք է զբաղեցնի իրավաբան-գիտնականը՝ ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո։ Այնուհետեւ ԲԴԽ-ն ձեռնամուխ կլինի վեթինգին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, թեժ է անցել: Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, եւ նիստը դռնփակ է անցկացվել, եւ այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել, վերջիններս միմյանց հետ զրուցելիս դժգոհում էին, թե իրենց վեթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթինգի ենթարկվեն: Ինչեւէ, առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանիանունը, եւ նրա երդման ելույթի ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացրեց՝ նետելով՝ пративно: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները: Հավելենք, որ բացի Տավարացյանից, ԲԴԽ անդամներ դարձան Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել է, որ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ: Եվ այդ օպերացիան հասցրել է դժգոհություններ հարուցել, քանի որ տեղի-անտեղի ՀՀ ոստիկանները թակում են մարդկանց դռները, բերման ենթարկում երբեմն այնպիսի մարդկանց, որոնք չեն կարող կապված լինել նման արարքների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ոստիկանությանում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են` ինչ վարկած ունեն, ինչին ի պատասխան շատերը հայտնել են, թե չգիտեն՝ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին եւ գուցե կատարվածը 10-15 տարի առաջվա վրեժխնդրության, հիշաչարության դրսեւորո՞ւմ է: Ամեն դեպքում, քրեական տարրերից մի քանիսն էլ հետաքքրքրվել են՝ արդյո՞ք սպանությունն արդեն բացահայտված է, բայց լռում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի կամ պատվիրատուի հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին