Դերասանուհի Աննա Հարությունյանը արդեն որոշ ժամանակ է, ինչ հանդիպում է Տիգրան Շահինյանի հետ, որը հանդիսանում է «Չղջիկներ. չեզոք գոտի» ֆիլմի տնօրենը: Այս մասին գրում է Բրավո.am-ը, որը, հարգելով զույգի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, նրանց սիրավեպի մասին չէր բարձրաձայնում, սակայն հիմա իրավիճակն այլ է. գեղեցկուհին սիրելիի հետ ներկայանում է հանրային միջոցառումներին, նրանք չեն խուսափում նաև միասին լուսանկարվելուց: