Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի լուծում արդար դատական համակարգի խնդիրը. այս մասին նախագծի խորհրդարանական քննարկմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս նախագծով դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից: Ինձ համար բացարձակ նշանակութուն չունի դատական համակարգը կախյալ է եղել նախկին իշխանություններից, թե կախյալ կլինի այս իշխանության տարբեր գերատեսչություններից: Երբ այս ամբիոնից հնչում է փորձառություն բառը, իմ հարգարժան գործընկերները փորձառության հոմանիշ են բերում կոռուպցիոներ, հովանավորչություն, բեսպրիդել բառերը: Մենք ինչի՞ ենք վիրավորում մի ամբողջ համակարգ»,- ասաց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում


