Բոլոր կայքերը, լրատվամիջոցները հերթով վրդովմունքախառն տեղադրեցին Սեյրան Սարոյանի կողմից ինչ-որ ռաբիս երգչի սեղանի տակ մտցնելու և հաչացնելու լուրը: Դատափետեցին, անիծեցին, հայհոյեցին, քննադատեցին Սեյրան Սարոյանին…
Լա’վ, համաձայն եմ, սակայն ով է նման իրավիճակում ճիվաղը`նա ով պահանջում է հաչալ, թե նա ով վախից շալվարը լցրած, տղմարդկությունը մոռացած, կրտած անասունի, տուզիկի նման մտնում է սեղանի տակ ու սկսում հաչա՞լ...
Հասարակության թերմացքները հենց այդ տուզիկներն են, այդ խավարասերները, քամելիոնները, շակալները, բանսարկուները, բամբասկոտները, խառնակիչները, խոսք տանող-բերողները, փռշտոցից տակները լցնողները…
Դրանք մարդկային տեսակ են, չէ ի՞նչ մարդկային...Դրանք անասունից «բեթար» արարածներ են…
Շան նման հաչալ, չի նշանակում նույնիսկ շուն լինել: Շունը գոնե շուն է`հավատարիմ, նվիրված, պիտանի կենդանի…Իսկ նման հաչոցի մասնագետներին ուղղակի պետք է ոտքով տրորել, ինչպես խավարասերներին…