▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է այն ծնողը, որ պատմել է «Հրապարակին». hraparak.am

hraparak.am-ը գրում է.  «Հրապարակ» թերթը լուր էր տպագրել Երեւանի թիվ 187 դպրոցում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին: 7-րդ դասարանցիներից մեկը հարվածել է ուսուցչի դեմքին: Հարցին, թե ինչու կատարեց այդ արարքը, դպրոցականը պատասխանել էր. «Մայրիկս ասեց. եթե դասատուն քեզ նեղի, կթռնես դեմքին»: Այս տեղեկությունը ստացել էինք մի 7-րդ դասարանցու ծնողից, որը վրդովված պատմեց նաեւ, որ դեպքը քննարկվել է տնօրենի մոտ եւ զուգահեռ դասարանների ծնողական ժողովների ժամանակ: Պարզվում է՝ մեր ոստիկանությունը, ուշադիր հետեւելով լրատվությանը, միջադեպի վերաբերյալ հետաքրքրվել է թիվ 187 դպրոցի տնօրեն Վյաչեսլավ Ղեւոնդյանից:

Այս մասին մեզ հայտնեց հենց Ղեւոնդյանը, որն առավոտյան դպրոցի փոխտնօրենի հետ եկել էր խմբագրություն: «Ես վստահ եմ, որ նման դեպք չի եղել, քանի որ ես տեղյակ չեմ: Եթե լիներ, ես տեղյակ կլինեի: Կոնկրետ ես այս հարցով քննարկում չեմ անցկացրել, եւ ծնողական ժողովներ էլ չեն եղել: Եթե ասեք այդ ծնողի անունը, մենք կճշտենք, թե ինչ է եղել, եւ արմատախիլ կանենք»,- ասաց նա: «Դեպքը եղել է: 100 տոկոսով ճիշտ է,- ասաց մեր աղբյուրը՝ 7-րդ դասարանցու ծնողը, որին զարմացրել էր տնօրենի անտեղյակությունը,- այդ թեմայով ծնողական ժողովին ես անձամբ ներկա եմ եղել»: Նա կրկին անգամ խնդրեց, որ չհայտնենք իր անունը, քանի որ անհանգիստ է իր երեխայի ճակատագրի համար, թեեւ «լավ կարծիք ունի ընկեր Ղեւոնդյանի» մասին:

 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին