Ամերիկայի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը նյարդայնացել է լրագրողների պահվածքի պատճառով: Ողջույնի ժամանակ լրագրողները սկսել են բղավել իրենց հարցերը։
«Ո՞վ է ձեզ դաստիարակել, ո՞վ է ձեզ վարվեցողության կանոնները սովորեցրել»,- բարկացած հարցրել է է Լավրովը, իսկ ողջույնից հետո ասել է. «Հիմա կարող եք գոռալ»: