▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Էմմիի ընտրյալը, ում հետ անցկացնելու է ծննդյան օրը

Դիտեք նաև՝

Այսօր Էմիի ծննդյան օրն է: Երգչուհին  դառնում է 29-ը տարեկան:

Ծննդյան առաջին շնորհավորանքն Էմմին ստացել է սիրելիից: Այս մասին երգչուհին պատմել է  BRAVO.am-ին և հավելել.

«Կեսգիշերին ինձ տուն ճանապարհելիս ընկերս գեղեցիկ անակնկալ մատուցեց` մեծ փուչիկներ, գեղեցիկ տորթիկ ու նվեր»:

Թե ինչ նվեր է ստացել հոբելյարն ընտրյալից, գաղտնիք է, Էմմին միայն նշել է, որ իր համար տոնական այս օրն անցկացնելու է ընկերոջ հետ ու նրա ծրագրի համաձայն: 

Երգչուհին ասել է, որ զանգահարել է մայրիկին` Նադեժդա Սարգսյանին, ով այժմ գտնվում է Գերմանիայում.«Շնորհակալություն հայտնեցի, որ ես կամ»:

«Ծննդյանս օրը հիմնականում հավաքվում ենք մեր տանը: Հիշարժան է 4 տարի առաջ կազմակերպված խնջույքը. հրավիրել էինք դիջեյ, ստեղծել էինք բոլոր պայմանները, որ հյուրերն իրենց ազատ զգան: Մինչեւ առավոտ ուրախացել ենք»,-նշել է Էմմին:

Երգչուհին չի սիրում առանձնացնել նվերներն ու շնորհավորանքները, որոնք ստացել է ընկերներից, գործընկերներից եւ երկրպագուներից. «Ինձ համար կարեւորն այն է, որ այդքան բարի ու ուշադիր մարդկանցով եմ շրջապատված, սիրում ու սիրված եմ»:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին