▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է գլխավոր ընդդիմադիրը՝ Տեր- Պետրոսյա՞նը, թե՞ Հովհաննիսյանը

«Ո՞վ է գլխավոր ընդդիմադիրը՝ Տեր- Պետրոսյանը, թե Հովհաննիսյանը»: Ես զարմանում եմ այս հարցի գոյությունից: Նախ առաջինը այս երկու անձնավորությունները, մեկը մյուսին չի զիջի իր տեղը, քանի որ երկուսն էլ աթոռածարավով են ապրում, երկուսին էլ չի անհանգստացնում ոչինչ, կարևորը աթոռը ու պաշտոնը, երկուսն էլ անհաջող քաղաքական գործիչներ են, երկսուն էլ մարդկանց կանչեցին, հետո հուսախաբ արեցին ու «թաքնվեցին», երկուսն էլ մենակ խոսում են, երկուսն էլ ոչ մի օգուտ չեն տվել այսքան ժամանակ, երկուսի գերխնդիրն է իրանց PR-ը անել: 
Չեմ հասկանում «պապուս տուննա՞», որ ով երբ ուզի վերկենա ասի՝ ըհը ես հիմա սկսում եմ պայքարել՞ երբ հավեսը տա կամ հարմար առիթ լինի գլուխ բարձրացնելու, մնացած դեպքերում նստեն տունները ու ինչ- որ փոքր «խոսողների» միջոցով պահեն իրենց անունը: 
Այ ձյաձաններ, սա քաղաքականությունա է, ոչ թե խաղ ու պար, քաղաքականությունը սարքել եք Պռախադնոյ դվոր, ում հարմարա էտ ժամանակա մտնում դուս գալիս: 
Երկուսդ էլ կամ մինչև վերջ մնացեք ժողովրդի մոտ ու սատար կանգնեք, ու ոչ թե աթոռ ուզեք, այլ պայքարեք, պետք եղած տեղը համագործակցեք իշխանության հետ (քանի որ դուք ձեր ասելով մենակ ժողովրդի համար եք) ու օգուտներ տվեք ազգին: 
Վերջապես հանգիստ թողեք Ազատության Հրապարակը, սպանիք էլի, սարքել եք դուքան:

 Գրառումը` «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին