▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է լինելու Թոխմախի Մհերը որդու և Բելաջիոյի Սերոժի դստեր հարսանիքի քավորը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ թերթի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն (Թոխմախի Մհեր) ու Սերգեյ Մարգարյանը (Բելաջիոյի Սերոժ) շուտով կխնամիանան:

Այս լուրի իսկությունը ճշտեցինք Մհեր Սեդրակյանից, ով ասաց` այո, նման բան կա: «Բայց ի՞նչ կապ ունի` էդպես է, թե չէ, ենթադրենք` այո: Մենք իրավունք չունե՞նք աղջիկ ուզելու, մեր տղային ամուսնացնելու»,-ասաց պատգամավորը եւ մեր պատասխանից, թե, բնականաբար, բոլորն էլ ունեն նման իրավունք, ասաց. «Բնական ա, որ ասել են, ուրեմն ճիշտ ա»: Իսկ ե՞րբ է նախատեսվում հարսանիքը, Սեդրակյանն ասաց. «Չգիտեմ, երբ որ փող ունենանք, էդ ժամանակ»։ Այնուհետեւ ճշգրտեց. «Երբ որ շատ փող ունենանք, որ լավ հարսանիք անենք»:

Հարցին, թե պարտադի՞ր է ճոխ հարսանիք անելը, ԱԺ պատգամավորն ասաց` «անպայման»: Իսկ թե ինչ նկատի ունեն «ճոխ հարսանիքի» ասելով, Մ. Սեդրակյանն ասաց, որ դեռ չգիտի ինչ, բայց «էդ էլ արդեն իրենց գաղտնիքն ա, մեզ ասելու չի»: Ո՞վ է լինելու հարսանիքի քավորը, Սեդրակյանն ասաց. «Իմ տղան ումը որ կուզի»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին