▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ է տեսել պատերազմի մեջ գտնվող երկիրը 150 հազար դոլարի դիմաց քաղաքացիություն վաճառի օտարերկրացուն»

Լրագրող Վարդ Սիմոնյանը գրում է. «Բա լավ, էս երկրում մի խելքը գլխին անվտանգային քաղաքականության մասնագետ չկա՞, որ կառավարության ճիժուպիժը լցնի մի տեղ ու լիկբեզ անի սրանց։ Ով է տեսել պատերազմի մեջ գտնվող երկիրը 150 հազար դոլարի դիմաց քաղաքացիություն վաճառի օտարերկրացուն։ Դուք գոնե տեսե՞լ եք սեփական մուտքի գազի բաց խողովակները, խաղաղապահնե՞ր եք բերելու կանգնեցնեք ամեն մի մուտքում, որ սրանք սալյուտ չպայթացնեն գլխներիդ։
Առանց այն էլ, տոննաներով ռուսական ագենտուրա եք լցրել երկիր, հիմա էլ թուրքական տեռորիստնե՞ր եք ներմուծում Հայաստան։ Ներքին անվտանգության քթածակ չունեցող պետությունը չի կարող արտաքին անվտանգություն ունենալ։ Որովհետև արտաքին քաղաքականությունը մի բան է, որ սկսվում է տանը․․․․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին