▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ինձ նեղացրել է, ավելորդ տեղը վիրավորել է ինձ և իմ ընտանիքի անդամներին, ես բոլորին ներում եմ

Այսօր տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը՝ ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ, որին մասնակցում էր նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Վերջինս պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողների հետ հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ։

-Պարոն Աբրահամյան, վարչապետ Կարեն Կարապետյանը ի՞նչ կարող է անել։

-Ես ասեմ Ձեզ՝ Հովիկ Աբրահամյանն արեց այնքան, ինչքան կարողացավ։ Երբ մենք նայում ենք Հայաստանի տվյալները, Ռուսաստանից շատ աճ է եղել, 4 տոկոս, 5 տոկոս։ Ես երեկ էլ եմ ասել իմ ելույթում։ Հիմա նոր կառավարություն է։ Ես շատ լավ գիտեմ Կարեն Կարապետյանին։ Մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք կառավարությունը ճիշտ, արդյունավետ աշխատի, պետք է ուժերը միացնենք, պետք է պոտենցիալը, ռեզերվները գումարենք իրար։ Երբ լինի միասնություն, դա ոչ թե մեկ գումարած մեկ է, այլ մեկին բազմապատկած թվեր են, անգամներ են ավելանալու։ Այնպես չէ, որ Աբրահամյան Արան ուզենա մի բան անել, մենակ կարող է, մեզ պետք է միասնություն։ Միասնական ուժերով հանդես գալը կարող է մեր երկիրը կարճ ժամանակում առաջ տանել։ Ես ասացի, որ սփյուռքի ուժը չի օգտագործվում, մեկ տոկոս՝ լավագույն դեպքում։

-Ռուսաստանում մեր դեսպանի մեղավորությունը տեսնու՞մ եք, շատ են նրան քննադատում։

-Ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել։ Դուք անընդհատ ագրեսիվ ուզում եք, որ մեկին մեղադրեմ, դա շատ վատ է։ Խնդիրը նրանում է, որ մենք այդ տրադիցիային պետք է վերջ տանք։ Ես գնացել էի մեր գյուղ, բոլորն ասում էին՝ սա ի՞նչ երկիր է, մնալու տեղ չէ, այստեղ ապագա չկա։ Այդպիսի բան չկա, սա շատ լավ երկիր է, եւ այստեղ էլ ապագա կա։ Մենք պետք է մեր մտածելակերպը մի քիչ փոխենք։ Ես էլի եմ ասում՝ շատ վատ է մեր տնտեսական դրությունը, այսօր Հայաստանում շատ մարդիկ կան, որ օգնության կարիք ունեն։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք՝ էս երկիրը ապրելու տեղ չէ։ Մենք պետք է միասնական կարողանանք հանդես գալ։ Ցավոք սրտի, մենք հանդես ենք գալիս թիմային, մեր ընկերների հետ եւ ուզում ենք ինչ-որ բան փոխել։ Այդպես չի լինի։ Մենք պետք է փոխենք մեր գաղափարախոսությունը եւ՛ ՀՀ-ում, եւ՛ սփյուռքում։ Ո՞րն է խնդիրը։ Այսօր մենք անցկացնում ենք տնտեսական ֆորում, կարեւոր չէ՝ Աբրահամյան Արան է, թե ով է։ Ով կարող է ավելի լավ անել, թող գա, անի, խնդրեմ, ես միշտ կողմ եմ մասնակցելուն, ես միշտ ժամանակ ունեմ ադմինիստրատիվ, տնտեսական ուժը միավորելու եւ մասնակցելու։ Եթե դուք տեսնում եք մեր խոշոր բիզնեսմեններին, կարեւոր չէ, թե ինչքան են, մենք միացյալ ուժերով կարող ենք լուծել հարցերը։

-ՀՀ առաջին նախագահը հայտարարություն է տարածել, որ տնտեսական աղետ է սպասվում։

-Հիմա ես ձեզ ասեմ՝ տնտեսական ինչ ասես կարող է լինել, եթե մենք բառերին նայենք, մենք չգործենք։ Մենք շատ արագ կարող ենք վերականգնել մեր տնտեսական պոտենցիալը, ես իմ ելույթում ասացի, որ սա դառնալու է Եվրասիական միության տնտեսության, գիտության, ժամանակակից տեխնոլոգների խաչմերուկը։ Մենք դա կարող ենք անել, մենք կարող ենք Հայաստանը հինգ քայլ առաջ տանել։ Որպեսզի ներդրումներ լինեն, կան մի քանի գործոններ՝ արտաքին, որոնք են՝ Թուրքիան, Ադրբեջանը, կան ներքին ռեֆորմներ՝ սկսած հարկային դաշտից։

-Բայց վստահություն չկա։

-Մենք ինքներս տարածում ենք, մենք՝ ինքներս ենք ասում։ Մենք պետք է առաջին հերթին փոխվենք, որպեսզի ուրիշները գան, ավելի շատ դրսից մարդիկ գան։ Այստեղ կան ռուսներ, որոնք պակաս չեն մեր խոշոր գործարարներից։ Իրենք ժամանակ են գտել եւ եկել այստեղ։ Ներդրումների համար մենք պետք է պայմաններ ստեղծենք։ Ինձ հարց են տալիս՝ ի՞նչ եղան Ադրբեջանի հետ ձեր խնդիրները, այդ սառեցված պատերազմը։ Կամ՝ ինչու՞ «Նաիրիտ»-ում ներդրումներ չեն արվում։ Մենք պետք է այդ պայմանները ստեղծենք։ Ես հավատում եմ նոր կառավարությանը, վարչապետի հնարավորություններին եւ իր մոտեցումներին։ Բայց մենք պետք է կարողանանք կտրուկ փոխել տնտեսական իրավիճակը։ Մենք պետք է կարողանանք օգտագործել սփյուռքի ներուժը, մենք ունենք շատ լավ գիտական պոտենցիալ սփյուռքում, ես շատ լավ գիտեմ, ունենք մշակույթ։ Պետք է ժողովրդի վիճակը վատանա՞, վերջում մարդ չմնա՞ այստեղ, նոր գա՞ն։ Մենք էլ պետք է փոխվենք, սփյուռքն էլ, պետք է վերջակետ դնենք եւ սկսենք նոր էջից։ Պետք է ասենք՝ մենք ունենք նոր գաղափարախոսություն, եւ այդ հարցում միանում ենք։ Հենց որ երկրի անվտանգության հարց է լինում, մենք բոլորս պետք է միավորվենք՝ անկախ նրանից, թե ով է կազմակերպել։ Երկրորդը՝ տնտեսական զարգացման հարցն է։ Տնտեսության վիճակը պետք է փոխել, սոցիալական վիճակը, աշխատատեղեր ստեղծվեն, դա միայն իշխանության համար չէ կամ սփյուռքի, որոնք մեր վիճակը մեզնից լավ գիտեն։ Ես շատ հաճախ լինում եմ Երեւանում, հանդիպում եմ ՀՀ նախագահի հետ, չի եղել մի խնդիր, որ ինքն ասի՝ չէ։ Կան պրոբլեմներ, եկեք, միասին տեսնենք, ինչ է լինում։

-Ձեր քաղաքական ծրագրերն ի՞նչ եղան։

-Իմ քաղաքական ծրագրերը շարունակվում են... Ես ասել եմ՝ մեկս մյուսին շատ վատ ենք վերաբերվում, հարգանք չկա։ Ով ինձ նեղացրել է, ավելորդ տեղը վիրավորել է ինձ եւ իմ ընտանիքի անդամներին, ես բոլորին ներում եմ։ Ոչ մի խնդիր չկա։

-Դուք խորհրդարանի ընտրություններին մասնակցելու՞ եք։

-Խորհրդարանի ընտրությունների մասի՞ն է մեր համաժողովը:

 Նյութի աղբյուրը ` Hraparak.am

Այսօր տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը՝ ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ, որին մասնակցում էր նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Վերջինս պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողների հետ հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ։ -Պարոն Աբրահամյան, վարչապետ Կարեն Կարապետյանը ի՞նչ կարող է անել։ -Ես ասեմ Ձեզ՝ Հովիկ Աբրահամյանն արեց այնքան, ինչքան կարողացավ։ Երբ մենք նայում ենք Հայաստանի տվյալները, Ռուսաստանից շատ աճ է եղել, 4 տոկոս, 5 տոկոս։ Ես երեկ էլ եմ ասել իմ ելույթում։ Հիմա նոր կառավարություն է։ Ես շատ լավ գիտեմ Կարեն Կարապետյանին։ Մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք կառավարությունը ճիշտ, արդյունավետ աշխատի, պետք է ուժերը միացնենք, պետք է պոտենցիալը, ռեզերվները գումարենք իրար։ Երբ լինի միասնություն, դա ոչ թե մեկ գումարած մեկ է, այլ մեկին բազմապատկած թվեր են, անգամներ են ավելանալու։ Այնպես չէ, որ Աբրահամյան Արան ուզենա մի բան անել, մենակ կարող է, մեզ պետք է միասնություն։ Միասնական ուժերով հանդես գալը կարող է մեր երկիրը կարճ ժամանակում առաջ տանել։ Ես ասացի, որ սփյուռքի ուժը չի օգտագործվում, մեկ տոկոս՝ լավագույն դեպքում։ -Ռուսաստանում մեր դեսպանի մեղավորությունը տեսնու՞մ եք, շատ են նրան քննադատում։ -Ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել։ Դուք անընդհատ ագրեսիվ ուզում եք, որ մեկին մեղադրեմ, դա շատ վատ է։ Խնդիրը նրանում է, որ մենք այդ տրադիցիային պետք է վերջ տանք։ Ես գնացել էի մեր գյուղ, բոլորն ասում էին՝ սա ի՞նչ երկիր է, մնալու տեղ չէ, այստեղ ապագա չկա։ Այդպիսի բան չկա, սա շատ լավ երկիր է, եւ այստեղ էլ ապագա կա։ Մենք պետք է մեր մտածելակերպը մի քիչ փոխենք։ Ես էլի եմ ասում՝ շատ վատ է մեր տնտեսական դրությունը, այսօր Հայաստանում շատ մարդիկ կան, որ օգնության կարիք ունեն։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք՝ էս երկիրը ապրելու տեղ չէ։ Մենք պետք է միասնական կարողանանք հանդես գալ։ Ցավոք սրտի, մենք հանդես ենք գալիս թիմային, մեր ընկերների հետ եւ ուզում ենք ինչ-որ բան փոխել։ Այդպես չի լինի։ Մենք պետք է փոխենք մեր գաղափարախոսությունը եւ՛ ՀՀ-ում, եւ՛ սփյուռքում։ Ո՞րն է խնդիրը։ Այսօր մենք անցկացնում ենք տնտեսական ֆորում, կարեւոր չէ՝ Աբրահամյան Արան է, թե ով է։ Ով կարող է ավելի լավ անել, թող գա, անի, խնդրեմ, ես միշտ կողմ եմ մասնակցելուն, ես միշտ ժամանակ ունեմ ադմինիստրատիվ, տնտեսական ուժը միավորելու եւ մասնակցելու։ Եթե դուք տեսնում եք մեր խոշոր բիզնեսմեններին, կարեւոր չէ, թե ինչքան են, մենք միացյալ ուժերով կարող ենք լուծել հարցերը։ -ՀՀ առաջին նախագահը հայտարարություն է տարածել, որ տնտեսական աղետ է սպասվում։ -Հիմա ես ձեզ ասեմ՝ տնտեսական ինչ ասես կարող է լինել, եթե մենք բառերին նայենք, մենք չգործենք։ Մենք շատ արագ կարող ենք վերականգնել մեր տնտեսական պոտենցիալը, ես իմ ելույթում ասացի, որ սա դառնալու է Եվրասիական միության տնտեսության, գիտության, ժամանակակից տեխնոլոգների խաչմերուկը։ Մենք դա կարող ենք անել, մենք կարող ենք Հայաստանը հինգ քայլ առաջ տանել։ Որպեսզի ներդրումներ լինեն, կան մի քանի գործոններ՝ արտաքին, որոնք են՝ Թուրքիան, Ադրբեջանը, կան ներքին ռեֆորմներ՝ սկսած հարկային դաշտից։ -Բայց վստահություն չկա։ -Մենք ինքներս տարածում ենք, մենք՝ ինքներս ենք ասում։ Մենք պետք է առաջին հերթին փոխվենք, որպեսզի ուրիշները գան, ավելի շատ դրսից մարդիկ գան։ Այստեղ կան ռուսներ, որոնք պակաս չեն մեր խոշոր գործարարներից։ Իրենք ժամանակ են գտել եւ եկել այստեղ։ Ներդրումների համար մենք պետք է պայմաններ ստեղծենք։ Ինձ հարց են տալիս՝ ի՞նչ եղան Ադրբեջանի հետ ձեր խնդիրները, այդ սառեցված պատերազմը։ Կամ՝ ինչու՞ «Նաիրիտ»-ում ներդրումներ չեն արվում։ Մենք պետք է այդ պայմանները ստեղծենք։ Ես հավատում եմ նոր կառավարությանը, վարչապետի հնարավորություններին եւ իր մոտեցումներին։ Բայց մենք պետք է կարողանանք կտրուկ փոխել տնտեսական իրավիճակը։ Մենք պետք է կարողանանք օգտագործել սփյուռքի ներուժը, մենք ունենք շատ լավ գիտական պոտենցիալ սփյուռքում, ես շատ լավ գիտեմ, ունենք մշակույթ։ Պետք է ժողովրդի վիճակը վատանա՞, վերջում մարդ չմնա՞ այստեղ, նոր գա՞ն։ Մենք էլ պետք է փոխվենք, սփյուռքն էլ, պետք է վերջակետ դնենք եւ սկսենք նոր էջից։ Պետք է ասենք՝ մենք ունենք նոր գաղափարախոսություն, եւ այդ հարցում միանում ենք։ Հենց որ երկրի անվտանգության հարց է լինում, մենք բոլորս պետք է միավորվենք՝ անկախ նրանից, թե ով է կազմակերպել։ Երկրորդը՝ տնտեսական զարգացման հարցն է։ Տնտեսության վիճակը պետք է փոխել, սոցիալական վիճակը, աշխատատեղեր ստեղծվեն, դա միայն իշխանության համար չէ կամ սփյուռքի, որոնք մեր վիճակը մեզնից լավ գիտեն։ Ես շատ հաճախ լինում եմ Երեւանում, հանդիպում եմ ՀՀ նախագահի հետ, չի եղել մի խնդիր, որ ինքն ասի՝ չէ։ Կան պրոբլեմներ, եկեք, միասին տեսնենք, ինչ է լինում։ -Ձեր քաղաքական ծրագրերն ի՞նչ եղան։ -Իմ քաղաքական ծրագրերը շարունակվում են... Ես ասել եմ՝ մեկս մյուսին շատ վատ ենք վերաբերվում, հարգանք չկա։ Ով ինձ նեղացրել է, ավելորդ տեղը վիրավորել է ինձ եւ իմ ընտանիքի անդամներին, ես բոլորին ներում եմ։ Ոչ մի խնդիր չկա։ -Դուք խորհրդարանի ընտրություններին մասնակցելու՞ եք։ -Խորհրդարանի ընտրությունների մասի՞ն է մեր համաժողովը:

 Նյութի աղբյուրը ` hraparak.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին