▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով պետք է մահանար՝ կմահանա, միայն դրանից հետո թվերը կնվազեն․ Փաշինյանը՝ հնարավոր տխուր սցենարի մասին

«Մեր հայրենակիցները քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենց կյանքի, առողջության նկատմամբ:

Հարկ եղած դեպքում, խնդրում եմ, դիմակ կրողները դիտողություն անեն այն քաղաքացիներին, որոնք դիմակ չեն կրում:

Կամ չենք հաղթահարելու, կամ հաղթահարվելու է հետևյալ կերպ. բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային՝ կմահանան, և դրանից հետո նոր թվերը կիջնեն:

Դա ցույց է տալիս, որ մենք մեր վարքագծով մեր հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր քաղաքացիների ուղղակի դատապարտում ենք մահվան»,- պարետատան նիստից հետո ընթացող ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին