▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են ապատեղեկատվություն տարածում Դանիել Իոաննիսյանի մասին

«Անգամ հայրենիքի հանդեպ պարտքը չկատարելով՝ իրենց իրավունք են վերապահում Մոնթե Մելքոնյանին համարել լրտես» հրապարակման առիթով Asekose.am-ը հարկ է համարում ներկայացնել   «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանի օրեր առաջ ներկայացրած ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումը, որում պարզ է դառնում, որ ապատեղեկատվությունն, ըստ որի Դանիել Իոաննիսյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը լրտես էր, եղել է ֆեյքերի գործը, որի հետևում կանգած է կուսակցություններից մեկը:

 

 

 

«Փաստեր ֆեյքերի, դրանց հետևում կանգնածների մասին և ոչ միայն...»,-այսպես էր վերնագրել Դանիել Իոննիսյանն իր տեսաուղերձը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: 

Asekose.am-ը ներողություն է խնդրում ՝ Դանիել Իոաննիսյանի մասին ապատեղեկատվությունը տարածելու համար:

Նախկին նյութը մեր կայքում խմբագրված է և այլ վերնագրով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին