Վերջին օրերի հարձակումները քաղաքական ակտիվություն դրսևորող մարդկանց վրա միտված են լարվածություն ստեղծել երկրում: Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում: Իշխանություննե՞րը: Ծիծաղելի է, քանզի ոչ ոք իրեն վնասող բան չի անի: Ընդդիմությու՞նն է կազմակերպում իր մարդկանց վրա հարձակումներ: Նույնպես ծիծաղելի է, քանզի դեռ ոչ ոք իրենց կամավոր ծեծի չի ենթարկում: Լավ, ո՞վ կարող է լինել պատվիրատու: Կարծում եմ, գործ ունենք մի իչ-որ նոր կազմակերպության հետ, որի տերերին պետք է դրսում փնտրել:
Ինչևէ, եթե մոտ օրերս Գասպարյան Վովան մի քանի հոգու չձերբակալեց, ուրեմն նա որպես կոմպլեմենտար երկրի ոստիկանապետ դրա իրավունքը չունչ, ուրեմն կարելի կլինի եզրակացնել, որ Հայաստանի ներքին կյանքի արհեստականորեն լարում են դրսից, ավել ստույգ` Միացյալ Նահանգներից: Եթե մեկը կարծում է, թե ամերիկացիք չունեն այդքան լկտիություն` սխալվում է: Նրանց համար մարդու կյանքը, պետության գոյությունը կոպեկի արժեք չունի: Նրանք իրենց ամենաչնչին շահի համար կարող են և մարդ մորթել, և ամենավերջին ստորությունն անել:
Ինչևէ, սպասենք, տեսնենք, թե արդյո՞ք կլինեն ձերբակալություններ: և արդյո՞ք այս ամենը էպիդեմիայի չի վերածվի: