Չեմ կարծում (իրականում, վստահ եմ), որ Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի նման իրոք հերոս տղաներին հնարավոր է վախեցնել ծեծելով կամ տարատեսակ սպառնալիքներով: Երբ դիտում ես Մանվել Եղիազարյանի յութուբում հայտնի վիդեոն, որտեղ նա հրահանգներ է տալիս իր ջոկատի հերոս տղաներին մարտի գնալուց առաջ, երևում է նրա վճռականությունը, կամքը, հայրենիքին նվիրվածությունը: Իսկ երբ կարդում ես Ռազմիկ Պետրոսյանի՝ «Արցախի պաշտպանության դիրքերում» գիրքը, որտեղ մանրամասն ներկայացնում է իրենց անցած հերոսական ուղին և թե ինչպիսի դաժան կտտանքների միջով է անցնում խորհրդային մարդակուլ ԿԳԲ-ի խցերում, հասկանում ես, որ հերոսներն իրական են:
Ահա, այսպիսի կենսագրություն ունեցող մարդկանց ինչ-որ ճիվաղներ ծեծում են ու փորձում վախեցնել: Բայց դա միամտություն է, քանի որ նրանք նույնիսկ չեն վախեցել թշնամու գրադներից, ուր մնաց՝ մի քանի վախկոտի բռունցքներից...
Մի բան միայն շատ ցավալի է. հարևան երկիրը հերոսացնում է վախկոտ ճիվաղներին, իսկ մեր հերոսները դառնում են ճիվաղների զոհ...