Անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին մահացավ նորակոչիկ Նորայր Սահակյանը: Նրա մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով: «Ժամանակ» թերթի թղթակիցը զրուցել է նորակոչիկի մոր հետ, ով տեղեկացրել է. «Զբոռնի պունկտում հինգ ասեղ մեջքից պատվաստում է ստացել, որից անմիջապես հետո նրա ջերմությունը բարձրացել է 38,6»: Ջերմիջեցնող են տվել Նորայրին, սակայն ճանապարհին նա կրկին ջերմություն է ունեցել և, ուղեկցող բժիշկը որևէ միջոց չի ձեռնարկել` տղայի ջերմությունն իջեցնելու համար: Տղան ճանապարհին շատ վատ է եղել, իսկ նրան ասել են, որ ստում է, ուզում է խուսափել ծառայությունից:
«Ծնողները պայքարելու են մինչև վերջ, բոլոր մեղավորները պետք է պառասխան տան` սկսած «զբոռնի պունկտի» բժշկից վերջացրած Խոջալուի հոսպիտալով»,- եզրափակում է թերթը: