«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն շարունակվում է կազմաքանդվել հիմքից։ Կուսակցության ներսում սկսվել է կոմպրոմատների պատերազմ, իրար խոստանում են անցնել բոլոր բարոյական սահմանները, եթե մեկը հանկարծ որոշի թպրտալ։
Ասում են` կոմպրոմատների պատերազմի առաջամարտիկները Անդրանիկ Քոչարյանը եւ Արսեն Թորոսյանն են, որոնցից խմբակցությունում բոլորը «ստրախ կերած են»։ Ըստ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների, այդ երկուսի հետ ոչ ոք չի ուզում թշնամանալ»: