▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից

ՀՀ կառավարությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թե ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից:

Ծրագրի շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը առնվազն 85 օր եղել են գրանցված աշխատող, սակայն մարտի 1-ից մինչև հունիսի 31-ն ազատվել են աշխատանքից:

Շահառու չեն համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատել են`

ֆինանսական

ապահովագրական

շահումով խաղերի ոլորտում գործող ընկերություններում

կառավարչական մարմիններում

հասարակական կազմակերպություններում

հիմնադրամներում

 

Դիմումները պետք է լրացնել dimum.ssa.am կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին