▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. Վարդավառի այգու արհեստական լճակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վարդավառի այգում՝ արհեստական լճակում, երիտասարդ աղջկա դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր լճից դուրս են բերել երիտասարդ աղջկա դին: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղծ եղած աղջկա ինքնությունը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին