▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ողջունում ենք Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում առաջընթացը»․ Էրդողան

Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապերն ամուր են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի։ Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և Tanap նախագծերը լուրջ ներդրում են ունեցել երկրների միջև համագործակցության զարգացման գործում»,- ասել է նա։ Էրդողանը նշել է, որ Անկարան ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի:

***

Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ «Կովկասյան արծիվ-2024» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են հաստատված պլանի համաձայն, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին