Ողջունում ենք մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը: «Պատրաստ ենք շարունակել աջակցությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հիշեցնեմ՝ ապրիլի 22-ին կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, այսօր կկայանա Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը։ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատման հարցն այդ հանդիպման օրակարգում է»,- նշել է Զախարովան։ |
«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet