▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օղու օգտագործման հետևանքով մահացածների թիվն ավելացել է 1-ով. կա թունավորման 46 դեպք, մահվան՝ 19

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով:

Վերջին տվյալները ներկայացնում է առողջապահության նախարարությունը՝ մանրամասնելով, որ դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10-ը մահվան ելքով, 15-ը՝ Երևանում՝ 7 մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում (ծանր վիճակում):

Մեթանոլի՝ թույլատրելիից մի քանի անգամ ավելի պարունակությամբ եւ տնային պայմաններում արտադրված օղուց թունավորման առաջին դեպքերը գրանցվել էին Արմավիրում: Կալանավորված է երեք անձ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին