▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ой, не могу. ՌԴ դեսպանատան պաշտոնյայի վերաբերմունքը հայ լրագրողներին. aravot.am

aravot.am-ը գրում է, որ Ռուսաստանի դեսպանատանը միգրացիոն օրենսդրության փոփոխության վերաբերյալ հրավիրված ասուլիսին դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան խիստ վրդովվում էր, երբ լրագրողները միգրացիայի վերաբերյալ հարցը Մաքսային միության ենթատեքստով էին տալիս:

Լրագրողներից մեկի  հարցն էլ հետևյալն էր. ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում Ադրբեջանից 80 հազար փախստականներ կան, ռուս աշխատակիցները ադրբեջանցի փախստականներին որպես հայրենակի՞ց են վերաբերվում, թե՞ օտարերկրացի:

Տիկին Ստեպանովան հարցը լսելուց խորը հոգոց է հանել,  շատ կամաց, քթի տակ ասել է` «ой, не могу», ապա բարձրաձայն պատասխանել է` «Ինչպիսին հարցն է, այնպիսին էլ` պատասխանը, ես դեսպանատան աշխատակից եմ, այլ ոչ թե միգրացիոն ծառայության:

Ադրբեջանցի փախստականների համար թող տառապի Ադրբեջանը, դուք ինչո՞ւ եք տառապում նրանց փոխարեն»:

Այս պատասխանն էլ բորբոքել է լրագրողին, տիկին Ստեպանովան եւ դեսպանատան մամուլի քարտուղարը նորից հորդորել են միայն միգրացիայի վերաբերյալ հարցեր տալ եւ հարգալից վերաբերմունք են պահանջել,  ինչին ի պատասխան լրագրողն ասել է` «Մենք էլ պահանջում ենք հարգանք մեր նկատմամբ»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 12-ին` մարտի 1-ին նշանակված հանրահավաքի իրազեկում իրականացնող Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին խոչընդոտել է երիտասարդների մի խումբ։ Ակտիվիստների օրինական գործողությունները խոչընդոտողները, ինչպես պարզվել է` երիտհանրապետականներն են եղել, ընդ որում՝ ապօրինի այդ գործողության մեջ ընդգրկել են Ագրարային համալսարանի ուսխորհրդի անդամների։ Հենց ակտիվիստների կողմից հրավիրված ոստիկանությունը, սակայն, իրավազանցների ապօրինի գործողությունը կանխելու փոխարեն, նախ քիչ հեռու սպասել է` մինչեւ երիտհանրապետական խուլիգանները քաշքշուկ կհրահրեին, ապա նրանց հետ միասին ոստիկանական բաժանմունք է տարել նաեւ Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին, վարչության անդամ Արեգ Գեւորգյանին, երեք ակտիվիստի եւ երկու լրագրողի՝ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելով։ Բռնության գործադրումը եւ լրագրողներ Անի Գեւորգյանի («Չորրորդ ինքնիշխանություն» եւ Սարգիս Գեւորգյանի («ILur am.) աշխատանքի կոպտորեն խոչընդոտումը շարունակվել է նաեւ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում՝ խլելով նրանց աշխատանքային գործիքները։ Ոստիկանական բաժանմունքի պետն ընդհուպ ապտակել է Անի Գեւորգյանին՝ խլելով նրա տեսախցիկը ու ոչնչացնելով նկարահանված նյութը։

 

Չբավարարվելով այս ամենով, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ոչ թե իրավազանցների, այլ փաստորեն` տուժող կողմի նկատմամբ։

 

Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ կատարվածն այլ բան չէ, քան իշխանական էժանագին սադրանք, որը մատնում է մարտի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքի նկատմամբ վախն ու տագնապը։ Դա բնական զգացում է Սերժ Սարգսյանի ու նրա հանցավոր վարչախմբի համար, քանզի հասկանում են իրենց սպառնացող այն մահացու վտանգը, որն անխուսափելիորեն կառաջանա մարտի 1-ին Ազատության հրապարակում դժգոհ զանգվածների եւ ուժերի մեկտեղմամբ։

Կոնգրեսն իշխանությունից պահանջում է անհապաղ դադարեցնել ակտիվիստների նկատմամբ ապօրինի հետապնդումները եւ պատժել իրական մեղավորներին։

 Հայ ազգային կոնգրես

 

- See more at: http://www.ilur.am/news/view/24881.html#sthash.ugo5vpZb.dpuf
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին