▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օզբիլիսի վիրահատությունը հաջող է ընթացել

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բարեհաջող վիրահատվեց Հռոմում, հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

Արասի մոտ, ինչպես արդեն հայտնել էինք, կար ծնկի խաչաձև կապանների վնասվածք: Վիլա Ստարտ հիվանդանոցում վիրահատվելուց հետո, 24-ամյա կիսապաշտպանը պետք է նաև երկրորդ անգամ վիրահատվի, որի հստակ օրը կնշանակվի երկու ամիս անց՝ ռենտգեն ստուգումից հետո:

Ինչպես հայտնել է Սպարտակի բժշկական անձնակազմի ղեկավար Միխայիլ Վարդապետովը՝ վիրահատությունն անցել է ծրագրվածի ես և առանց խնդիրների: Արասի հետ ամեն ինչ կարգին է:

Հիշեցնենք, որ Արասի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 9-10 ամիս:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին