Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին վավերագրական «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը:
Նա նշել է, որ մենք ավելի լավ կերպարով մարդիկ ունենք. «Ես իրան պարգևատրել եմ՝ որպես չեմպիոն, նվերներ եմ արել, բայց չեմ իմացել, որ էդպիսի ցանկություն է ունեցել... Վարդան Մամիկոնյանի մասին ֆիլմ հանեք, մեր նախնիների մասին ֆիլմ հանեք, էս ո՞ւմ համար եք գումարներ տալիս, հլը մի հատ էլ ասում՝ Եվրոպայի չեմպիոն: Հետո Պապ թագավորից ենք խոսում, նա գալուբոյ է եղել, Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորել է ու նրա կերպարը որպես օրինակելի եք վերցնո՞ւմ: Չի կարելի չէ՞»,- ասել է Վարդան Ղուկասյանը:
Կարդացեք նաև՝Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան