Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո Դեվիդ Բեքհեմը և իր երեք որդիները, որոնց ուղեկցել է նաև նրանց դայակը, մեկնել են Լոս- Անջելես: Նշենք, որ տղաների համար սա առաջին անգամն էր, երբ նրանք ներկա են գտնվել աշխարհի առաջնության եզրափակչին: Բեքհեմը որդիների հետ երկար ժամանակ է անցկացրել մարզասրահում, իսկ ահա մարզվելուց հետո ուրախ ընկերախումբը զբոսնել է քաղաքում և ճաշել է Լոս-Անջելեսի ամենահարմարավետ սրճարաններում. այդ ողջ ընթացքում նրանց «ուղեկցել են» նաև պապարացցիները, որոնց հաջողվել է ֆիքսել Բեքեմի և նրա որդիների ուրախ ժամանցը:
Տեղեկացնենք, որ ընտանիքի մայրը` Վիկտորիա Բեքհեմը, փոքրիկ Հարփերի հետ այս պահին գտնվում է Լոնդոնում, որտեղ նա պատրաստվում է բացել իր նոր բուտիկը: